Դավիթ Վարդանյանը Հայաստանը կներկայացնի «Մանկական Նոր ալիք-2014» մրցույթում

11:54   4 հունիսի, 2014

Մոսկվայի «Բորոդինո հոլ»-ում կայացել է «Մանկական Նոր ալիք-2014» երգի մրցույթի կիսաեզրափակիչ փուլը, որի ընթացքում որոշվել են երզափակիչ անցած մասնակիցները։ Հայաստանը ներկայացնող Դավիթ Վարդանյանը եզրափակիչ անցած մասնակիցների թվում է։

Ժյուրին, որը գլխավորում է ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Կրուտոյը, եզրափակչի համար ընտրել է 14 մասնակցի՝ ութ երկրից։ Նրանք են՝ Դավիթ Վարդանյան (Հայաստան), Ռուսլան Ասլանով (Բելառուս), էդեն Գոլան եւ էմիլի Կուպեր (Իսրայել), էրիկա Մուստյացա (Մոլդովա), Անդրեյ Բոյկո, Մարթա Ռակ եւ Սոֆյա Վոլոշանենկո (Ուկրաինա), Սանդրո Պարցվանիա եւ էլեն Զվիադաձե (Վրաստան), էդուարդ Գրունդմանիս (Լատվիա), «Չորս կադր»,  Պոլինա Բոգուսեւիչ եւ Եկատերինա Մանեշինա (Ռուսաստան)։

Նշենք, որ «Մանկական Նոր ալիք-2014» մրցույթը կանցկացվի օգոստոսի 16-18-ը՝ Ղրիմում։



© NEWS.am STYLE