Պրեմիերա. Եսայի Ալթունյան - «Family»

15:34   4 հունիսի, 2014

Ֆրանսիայում բնակվող հայազգի երգիչ Եսայի Ալթունյանը, ով արդեն եղել է Հայաստանում եւ երգել էմմիի հետ, նոր տեսահոլովակ է թողարկել «Family» երգի հիման վրա։

Եսային երգիչ է, երգահան եւ գործիքավորող։ Տարբեր տարիներին նա երգեր է գրել Միշել Լեգրանի, Ամել Բենտի, Մայքլ Յունի, Ջենիֆերի եւ ֆրանսիացի այլ հայտնի կատարողների համար։

«Ընկերներ, ես ուրախ եմ ներկայացնել ձեզ ԱՄՆ-ում արված իմ առաջին երգի՝ «Family»-ի տեսահոլովակը։ Ինձ այս հարցում օգնել է հայտնի պրոդյուսեր Քերի Գորդին։ Երբեմն երազանքներն իրականանում են»,- գրել է Եսային Facebook-ում։

 



© NEWS.am STYLE