13:23 5 հունիսի, 2014Երգչուհի Արեւո Գրիգորյանը, ով շատերին ծանոթ է «Հայաստանի ձայնը-2» նախագծից, դիմում է հանրության օգնությանը։ Նրա հորաքրոջ աղջկա որդին՝ 2-ամյա Դավիթը, մեր բոլորի օգնության կարիքն ունի։ Երեխան հիվանդ է գլխուղեղի քաղցկեղով, որի բուժման համար մեծ գումարներ են անհրաժեշտ։

Դավիթի ծնողները նրա լույս աշխարհ գալուն սպասել են 14 տարի։ Սակայն բոլորովին վերջերս երեխայի մոտ հայտնաբերվել է գլխուղեղի քաղցկեղ: Փոքրիկի առողջական վիճակը ծանր է: Անհապաղ վիրահատության նպատակով այժմ նա գտնվում է Մոսկվա քաղաքում: Նրա բուժման համար անհրաժեշտ է 70 000 դոլար:
Դավիթին օգնելու համար մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով այստեղ։