12:54 28 նոյեմբերի, 2012Հոբիթի մասին եռագրության առաջին ֆիլմի հեղինակները փորձում են շուտափույթ ավարտել աշխատանքները, որպեսզի այն ժամանակին հասցնեն։
The Huffington Post - ը հաղորդում է, որ «Հոբիթ. անսպասելի ճամփորդություն» ֆիլմի ռեժիսոր Փիթեր Ջեքսոնն իր տեսաբլոգում գրություն է տեղադրել, որտեղ ասում է. «Ֆիլմը պետք է պատրաստ լինի պրեմիերայից բառացիորեն երկու օր առաջ, հուսով եմ։ Յուրաքանչյուրն օրնիբուն աշխատում է, որպեսզի ֆիլմն ավարտին հասցնի»։
Հիշեցնենք՝ NEWS.am STYLE - ն ավելի վաղ նշել էր, որ Թոլքիենի «Հոբիթ կամ այնտեղ ու հետ» գրքի հիման վրա նկարահանված եռագրության առաջին մասի երկար սպասված համաշխարհային պրեմիերան նշանակված է 2012 թվականի դեկտեմբերի 14-ին։ Ի սկզբանե ֆիլմը պետք է բաղկացած լիներ երկու մասից, սակայն մոտնաժից հետո պարզ դարձավ, որ այն եռագրություն կլինի։
Բացի այդ, ֆիլմը կարող է «Օսկարի» հավակնել բոլոր գլխավոր անվանակարգերում, մասնավորապես՝ «Լավագույն ֆիլմ», «Տղամարդու լավագույն դեր», «Տղամարդու լավագույն երկրորդ պլանի դեր», «Լավագույն ռեժիսոր» կամ «Կանացի լավագույն երկրորդ պլանի դեր»։ «Օսկարի» անվանակարգերի հստակ ցանկը հայտնի կդառնա հունվարին։