Ռուս մոդել Ալյոնա Վոդոնաեւան բաց զգեստով մերկապար է ցուցադրել

15:36   6 հունիսի, 2014

Ռուս հայտնի մոդել, հաղորդավարուհի եւ երգչուհի Ալյոնա Վոդոնաեւան մերկապար է սովորում եւ արդեն պարծեցել է իր գրանցած հաջողություններով։

31-ամյա աստղն իր միկրոբլոգում կարճ հոլովակ է տեղադրել, որում բաց հագուստով պտտվում է ձողի շուրջ։

«Պարել, ինչպես գիտեք, ես կարողանում եմ։ Անձամբ Ցիսկարիձեն հավանել է, իսկ դա շատ բան է ասում։ Ես շուտով կթռչեմ ինչպես սուպեր կին»,- մեկնաբանել է իր հոլովակը Ալյոնան։ 



© NEWS.am STYLE