Արամ Mp3-ն բացարձակ ռեկորդ է սահմանել YouTube-ում

13:35   6 հունիսի, 2014

Արամ Mp3-ի «Not Alone» երգը YouTube-ում ռեկորդներ է սահմանում։ Այն 6 միլիոնից ավելի դիտում է գրանցել։ Սա բացարձակ ռեկորդ է համարվում Հայաստանի համար։ YouTube-ում ներբեռնված հայ կատարողների եւ ոչ մի տեսահոլովակ նման արդյունք չի գրանցել։

Նշենք, որ Արամը նախատեսում է պայմանագիր կնքել Universal Music-ի հետ, ինչը նրա համար դռներ կբացի  դեպի արեւմտյան շոու-բիզնես։

Աղբյուրը՝  oikotimes.com



© NEWS.am STYLE