Քեյթ Մոսսի դիետան

20:17   10 հունիսի, 2014

Բրիտանական 40-ամյա սուպերմոդել եւ դերասանուհի Քեյթ Մոսը հայտնի է որպես 1990-2000-ական թվականների աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկը։ Նրան ամբողջ աշխարհն է ճանաչում, նրանով հիանում են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք։ Քեյթն արտասովոր գեղեցիկ է, այդպիսի արտաքին կցանկանար ունենալ ցանկացած աղջիկ։ Բարակ ձեռքեր, գեղեցիկ ոտքեր, ձիգ որովայն, անթերի գոտկատեղ, ինչպե՞ս է հասել նա նման արդյունքի։

Քեյթ Մոսսը մեծ ուշադրություն է դարձնում սեփական դիետային, որի շնորհիվ նա կարողանում է իր մարմինը ցանկալի կազմվածքում պահել։

Հարկ է նկատել, որ հայտնի մոդելը միանգամից մի քանի դիետայից է օգտվում, հիմնականներից մեկը դետոքս-դիետան է։ Դրա հիմքում օգտագործվող կալորիաների նվազեցումն է, որի շնորհիվ օրգանիզմը մաքրվում է տոքսիններից եւ ազատվում ավելորդ ճարպից։ Միաժամանակ, խորհուրդ չի տրվում այսպիսի դիետային երկար հետեւել, այլապես անորեքսիայով հիվանդանալու վտանգ է առաջանում։

Այս դիետայի ընթացքում Քեյթ Մոսսի ճաշացանկը

Նախաճաշ. մոդելն առավոտյան խնձորից հյութ է պատրաստում, այն ջրով հարում է բլենդերի մեջ։ Ըմպելիքին շաքարավազ չի ավելացնում։

Երկրորդ նախաճաշ. կարելի է մեկ լոլիկ եւ մեկ խնձոր ուտել։

Ճաշ. բանջարեղենային ապուր։ Որպես աղանդեր կարելի է ուտել մրգային աղցան եւ նարնջի հյութ խմել։

Հետճաշիկ. կարելի է շաքարավազով կամ շաքարի փոխարինիչով թեյ խմել։ Թույլատրվում է մեկ նարինջ։

Ընթրիք. երեկոյան կարելի է դդմիկով խյուս ուտել, ինչպես նաեւ կիվի։

Բացի այս դիետային հետեւելուց, Քեյթ Մոսսը նաեւ սպորտով է զբաղվում, ինչը նույնպես օգնում է նրան անթերի կազմվածք ունենալ:

Բրիտանական մոդելի սովորական դիետան

Ինչպես արդեն նշեցինք, դետոքս-դիետան ոչ բոլորին է հարմար, ինչպես նաեւ ոչ ամեն օր եւ երկարաժամկետ։

Քեյթ Մոսսի եւս մեկ դիետան օգնում է աստիճանաբար նվազեցնել քաշը՝ միաժամանակ չհիվանդանալով անորեքսիայով։ Սուպերմոդելը մի օր կասի, որ երբեք չի տառապել անորեքսիայով եւ իր կազմվածքն ու առողջությունը վերահսկողության տակ է պահել։ Սա կարելի է խորհուրդ տալ բոլոր այն աղջիկներին, ովքեր ցանկանում են Քեյթ Մոսսի նման լինել։

Ամենօրյա դիետայի ճաշացանկի օրինակ

Նախաճաշ. կարելի է ձվածեղ պատրաստել, հաջորդ օրն ուտել նարինջ եւ մրգերից հյութ պատրաստել։

Ճաշ. թարմ բանջարեղենով աղցան, ինչպես նաեւ ապուր։ Հաջորդ օրն ապուրը կարելի է սպիտակ մսով փոխարինել։

Հետճաշիկ. մրգային հյութ կամ քաղցր թեյ։

Ընթրիք. երեկոյան կարելի է մրգային աղցան պատրաստել։ Մյուս օրերին կարելի է թարմ ծովամթերք եւ բանջարեղեն պատրաստել։

Այս դիետան կարելի է փոփոխել, գլխավորը՝ պահպանել դիետայի ընդհանուր սկզբունքները։ 18.00-ից հետո ոչ մի սնունդ եւ յուղոտ ուտեստներ։ Դիետան նաեւ թույլ է տալիս ցերեկվա ժամերին թեթեւ սնվել, սակայն գիշերը պետք է խուսափել դրանից։ 

Ցանկացած աղջիկ կարող է նույնքան գեղեցիկ լինել, որքան Քեյթ Մոսսն է։ Չմոռանաք նաեւ խորհրդակցել մասնագետի հետ, արդյո՞ք ձեր օրգանիզմին կարելի է նման դիետայով սնվել։

Նյութը՝ Fancy-Journal կայքի



© NEWS.am STYLE