Մազերն ամրացնելու պարզ միջոց

19:04   10 հունիսի, 2014

Մեր առողջության մասին կարող են պատմել մեր մաշկը, եղունգներն ու մազերը։ Յուրաքանչյուր վնասվածություն վկայում է այն մասին, որ ներսում ինչ-որ խնդիրներ կան։

Մազերը մեր կերպարի մասն են, նրանք նույնպես կարող են շատ բան պատմել տիրուհու մասին։ Այստեղ կարեւոր չեն երկարությունը, գույնը, գլխավորը դրանց վիճակն է։ Մազերի առողջության մասին հոգ տանող ցանկացած կնոջ գլխավոր խնդիրն է՝ իմանալ, թե ինչպես կարելի է կանխել մազաթափությունը։

Մազերն ամրացնելու պարզ միջոցները հասանելի են ցանկացածին։ Եթե ձեր վարսերը թափվում են, փորձեք դրանք ամրացնել կեֆիրով կամ սոխի հյութով։

Ինչպե՞ս կեֆիրով դիմակ պատրաստել. տնական յուղոտ կաթից կեֆիր պատրաստեք (խանութից գնված պետք չէ), հետո մազերին ամբողջ երկայնքով կեֆիր քսեք՝ արմատներից մինչեւ ծայրերը։ Մեկ ժամ անց դիմակը լվացեք տաք ջրով։ Եթե այս դիմակը կատարեք շաբաթական երկու անգամ, առանց ընդհատումների, մազերի արմատները նկատելիորեն կամրանան եւ ամբողջ երկայնքով գեղեցիկ ու փայլուն տեսք կունենան։

Շատ օգտակար են նաեւ սոխով դիմակները։ Պարզապես ճզմեք մանր կտրատած սոխը եւ ստացված հյութով տրորեք մազարմատները, մեկ-երկու ժամ անց լվացեք մազերը։ Սոխը բազմաթիվ վիտամիններ է պարունակում, այն մազարմատները հագեցնում է միկրո- եւ մակրոտարրերով, վարսերը դադարում են թափվել։ Այս դիմակը գործածեք ամեն անգամ մազերը լվանալուց առաջ եւ մեկ ամիս անց դրանք նկատելիորեն կամրանան։

Կիտրոնի թարմ քամած հյութը լցրեք ջրի մեջ եւ դրանով ցողեք մազերը։ Այն նպաստում է մազերի ամրացմանը։

Նյութը՝ Woman.ru կայքի



© NEWS.am STYLE