Tony Awards 2014: հյուրերն ու հաղթողները

16:05   9 հունիսի, 2014

Նյու Յորքի «Ռադիո-սիթի» սրահում երեկ երեկոյան կայացել է Tony Awards-ի 68-րդ մրցանակաբաշխությունը։ Այն վարել է դերասան Հյու Ջեքմանը։ Tony Awards-ը համարվում է թատերական ոլորտի «Օսկարը»։


Մրցանակաբաշխությանը ներկա են եղել Օրլանդո Բլումը, Քեյթ Մառան, Լյուսի Լյուն, Նիլ Պատրիկ Հարիսը եւ այլք։

Tony Awards-ն ամեն տարի մրցանակներ է շնորհում թատերական արվեստում ձեռքբերումների համար։ Ներկայումս այն ունի 27 անվանակարգ։

Հիմնական անվանակարգերի հաղթողներն են՝

Լավագույն մյուզիքլ - «Սիրո եւ մարդասպանության ջենթլմեն-գիդը»

Լավագույն պիես– «Ամբողջ ճանապարհին»

Լավագույն մյուզիքլային դերասան – Նիլ Պատրիկ Հարիս

Լավագույն մյուզիքլային դերասանուհի –Ջեսսի Մյուլլեր  

Պիեսի լավագույն դերասան – Բրայան Քրենսթոն

Պիեսի լավագույն դերասան – Օդրա Մակդոնալդ

Մյուզիքլի լավագույն ռեժիսորական աշխատանք- «Սիրո եւ մարդասպանության ջենթլմեն-գիդը»

Պիեսի լավագույն ռեժիսորական աշխատանք – «Արեւի վրա»

Լավագույն երաժշտություն– «Մեդիսոնի կամուրջները»

Լավագույն բեմադրություն- «Կեսգիշերից հետո»

Լավագույն հանդերձանք– «Տասներկուերորդ գիշեր»

 

Աղբյուրը՝ Just Jared



© NEWS.am STYLE