«Տասնամյակի ամենակրքոտ կին» Սանդրա Բալոքի տուն գող է մտել

18:12   9 հունիսի, 2014

Սանդրա Բալոքը, ով օրերս Guys' Choice Awards 2014-ի ժամանակ արժանացել է  «Տասնամյակի ամենակրքոտ կին» տիտղոսին, երկար չի կարողացել ուրախանալ այդ կապակցությամբ։

Մրցանակբաշախությունից մի քանի ժամ անց Սանդրան գնացել է տուն։ Այնուհետ հայտնի է դարձել, որ նրա տուն գող է մտել։ Միջադեպի ժամանակ դերասանուհին տանն է եղել։ Դեպքի վայր հասած ոստիկանությունը ձերբակալել է 39-ամյա Ջոշուա Կորբեթին։

Բալոքի մամլո քարտուղար Չերիլ Մայզելը հայտարարել է, որ Սանդրան ողջ-առողջ է։ Նա չի հստակեցրել, թե արդյո՞ք Սանդրան անձամբ է զանգահարել ոստիկանություն, թե՞ վստահել է դա սպասարկող անձնակազմին։

Աբյուրը՝ emirates247.com



© NEWS.am STYLE