Vacheron Constantin-ը չինական կենդանակերպին նվիրված ժամացույցեր կթողարկի

22:16   28 նոյեմբերի, 2012

Vacheron Constantin հայտնի արհեստանոցը ստեղծել է Legend of the Chinese Zodiac սերիան, որը 12 տարվա ընթացքում կհամալրվի կենդանակերպի նշաններին նվիրված ժամացույցերով։ Դրանք արտադրվում են Metiers d’Art հավաքածուի շրջանակում։

Chronoscope.ru - ը հայտնում է, որ գալիք 2013 թվականը ժնեւյան ընկերությունը նշել է Year of the Snake մոդելի ստեղծմամբ, որի ձեւավորման վրա չարչարվել են շվեցարացի լավագույն էմալագործներն ու փորագրիչները։ Օձի պատկերով թվատախտակը շրջապատված է ծաղկավոր զարդերով, ֆոնը կարող է լինել կապույտ կամ շոկոլադագույն։ Պատյանին հարմարվեցված օձի ռելիեֆային պատկերը կարող է արված լինել պլատինից կամ ոսկուց։ Այդպիսի 1 օձ պատրաստելու համար փորագրիչը ծախսում է մոտ 30 ժամ։

ժամացույցի պատյանը պատրաստված է պլատինից կամ վարդագույն ոսկուց։ Դրա տրամագիծը կազմում է 40 մմ, հաստությունը՝ 12,74 մմ։ Յուրաքանչյուր տարբերակից թողարկված է ընդամենը 12 նմուշ։ Այն կարելի է գնել միայն ֆիրմային խանութներում։

Ժամանակը ցույց է տրվում առանց սլաքների օգնության՝ շնորիվ պտտվող 4 սկավառակի։ Ցուցմունքները կարդացվում են թվատախտակի 4 անցքից։ Գործառույթներն են. ժամը, րոպեն, տարեթիվն ու շաբաթվա օրը։ Ներսում տեղադրված է Metiers d’Art  սերիայի ավանդական Vacheron Constantin 2460 G4 գործարանային մեխանիզմը։

Լուսանկարները՝ Chronoscope.ru - կայքից



© NEWS.am STYLE