18:11 10 հունիսի, 2014Վերջերս Լոս Անջելեսում կայացել է «Մալիֆիսենթ» ֆիլմի պրեմիերան։ El Capitan կինոթատրոնի կարմիր գորգի վրա Բրեդ Փիթի վրա հարձակվել է հայտնի ուկրաինացի լրագրող Վիտալի Սեդյուկը։
Դատարանի որոշմամբ՝ Սեդյուկը պետք է հասարակական աշխատանք կատարի։ Ինչպես գրում է Hollywood Reporter-ը, լրագրողը պետք է աշխատի 20 ժամ։
Այժմ նա մաքրում է Լոս Անջելեսի փողոցները։ Այդ ընթացքում նա որոշել է ընդմիջում անել եւ զվարճանալ կարուսելի վրա։ Հենց այդ ժամանակ էլ նրան լուսանկարել են։ Դատելով նրա տեսքից, կարելի է ենթադրել, որ ուղղիչ աշխատանքնեորը նա հաճույքով է կատարում։
