15:45 10 հունիսի, 2014Հայկական արտադրության «Ելք չկա» քրեական դրաման ներկայացվել է Կաննի կինոշուկայում։ Բացի այդ գեղարվեստական այս ֆիլմը այս ընթացքում շատ հաջողությունների է հասել։ Այս մասին այսօր Golden Tulip հյուրանոցում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆիլմի գլխավոր դերակատար եւ պրոդյուսեր Կամո Ունանյանը։
«Մայիսի 14-23-ը կայացավ Կաննի միջազգային կինոշուկան, որտեղ մենք ներկայացանք Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ միասին։ Այս ընթացքում ֆիլմը բազում հաջողությունների է հասել։ Հրավերն էր են եղել մասնակցելու տարբեր փառատոնների։ Բացի այդ ֆիլմը ցուցադրվել է Բելգիայում, ԱՄՆ-ում, որտեղ մարսիկ դրական են արձագանքել եւ ռուսական «Օլ մեդիա» ընկերությունը ֆիլմը կթարգմանի ռուսերեն եւ վաճառքի կհանի ռուսական շուկայում։ Դեռ շարունակում ենք աշխատել եւ ֆիլմը կցուցադրվի նաեւ եվրապական մի շարք այլ երկրներում»,- ասաց Կամոն։
Ֆիլմի սցենարի հեղինակ Հարություն Ղուկասյանի կարծիքով «Ելք չկա»-ն համարում է հաջողված ֆիլմ։
«Փետրվարից սկած ֆիլմը 4 ամիս ցուցադրվել է կինոթատրոններում։ Նաեւ հրավերներ ենք ստացել այլ երկրներից։ Եթե ֆիլմը հաջողցած չլիներ այսպիսի արձագանք չէր ունենա»,- նշեց Հարությունը։
«Ելք չկա» ֆիլմը նաեւ հասանելի կլինի օնլայն տարբերակով եւ հեռուստատեսությամբ։ Կամո Ունանյանի խոսքով՝ «Երբ ավարտենք ֆիլմի ցուցադրությունը այն անպայման հասանելի կլինի նաեւ օնլայն տարբերակով եւ կցուցադրվի հեռուստատեսությամբ»։
Իսկ ապագայի ծրագրերի մասին անդրադառնալով Կամոն ասաց. «Կան շատ մտահաղացումներ։ Ուզում եմ նույն թիմով մեկ այլ ֆիլմ նկարել, որը ժանրային առումով կտարբերվի եւ այս ֆիլմի նման կլինի ուսուցողական։ Ամեն դեպքում կատագերկություն չի լինելու։ Այլ ժանրով սիրո մի պատմություն»։
Պատրաստեց՝ Մելինե Տոնոյանը