Գարուն-ամառ 2013-ի լուքբուքը Lancel-ից (ֆոտո)

19:53   28 նոյեմբերի, 2012

Հանրահայտ նորաձեւ Lancel բրենդը ոճային պայուսակների սիրահարներին ուրախացրել է գարուն-ամառ 2013 նոր լուքբուքով։ Հավաքածուն մեծապես նորընտիր կրեատիվ նախագահ Ֆաբրիցիո Կարդինալեի արժանիքն է։

Puretrend - ը հաղորդում է, որ հարուստ ժառանգությամբ ու աճի զգալի հնարավորություն ունեցող այս ապրանքանիշը թողարկել է մի քանի գիծ՝ բոլոր դեպքերի համար։ Սալվադոր Դալիի դալիգրամներով զարդարված Lancel մոդելները նոր սեզոնում չափսերով կփոքրանան։ Ոճային քլաթչը երեկոյան կերպարին խորհրդավոր տեսք կհաղորդի։ Կոկոն հիշեցնող PremierFlirt պայուսակները ռոմանտիկ կերպարի հրաշալի լրացում կլինեն։

Lancel – ը տարբերվում է որակյալ կաշվի օգտագործմամբ, ոճային ձեւերով ու դետալներով։ Հյութեղ երանգների փոքրիկ փափուկ պայուսակները կսազեն ալեկոծվող ոճային զգեստին կամ շորտերին։ Ծավալուն ճամպրուկներն օգնության կգան արձակուրդ մեկնելիս։ Ոսկեգույն ճարմանդներով պայուսակ-պորտֆելներն աշխատանքային կերպարի կատարյալ լրացում կլինեն։ Բացի այդ, մոդելների շարքում կարելի է գտնել հարմարավետ պայուսակներ (շոփերներ) մեծ առեւտուր անելու համար։

Լուսանկարները՝ Puretrend կայքից



© NEWS.am STYLE