14:14 28 նոյեմբերի, 2012«Հոբիթ. Անսպասելի ճամփորդություն» ֆիլմի ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը դարձել է Նոր Զելանդիայի թագավոր։ Այս իրադարձությունը նվիրված է տարվա ամենասպասված տրիլոգիայի առաջին մասի պրեմիերային։ Բացի այդ, ըստ NEWS.am STYLE - ի նախորդ հաղորդման, Վելինգթոնի քաղաքապետ Սելիա Ուեյդ-Բրաունը հայտարարել է, որ ողջ երեք շաբաթվա ընթացքում փոստային ծառայություններն ու տեղի ԶԼՄ-ները կօգտագործեն միայն քաղաքի նոր անվանումը՝ «Միջերկրի Կենտրոն»։ Բացի այդ, քաղաքում տեղի կունենա Թոլքինենի հորինված աշխարհին նվիրված փառատոն, քանի որ «Հոբիթի» ստեղծման գործում Նոր Զելանդիան որոշիչ դեր է կատարել. 2011 թվականի մարտից մինչեւ 2012 թվականի հուլիս եռագրության նկարահանումները տեղի են ունեցել հենց այստեղ։
First News - ը հաղորդում է, որ ցուցադրությունն արդեն ընթանում է միանգամից երկու հարեւան կինոթատրոնում, որոնց արտաքինից հոբիթի քարանձավի տեսք են տրվել։ Քաղաքի կենտրոնական փողոցները փակ են, ավելի վաղ իշխանությունները կանխատեսել են, որ կինոթատրոնների առջեւ 100 հազար մարդ կհավաքվի։ Պրեմիերային ներկա են եղել գլխավոր դերակատարներ Մարտին Ֆրիմանը, Քեյթ Բլանշեթը, Իեն Մաքքելենը եւ Էլայջա Վուդը։
Հավանաբար, ֆիլմի հեղինակներն, այնուամենայնիվ, հասցրել են պրեմիերային, քանի որ, ըստ NEWS.am STYLE - ի ավելի վաղ ներկայացրած նյութի, ռեժիսոր Փթեր Ջեքսոնն իր բլոգում գրառում էր արել, որում ասել էր. «Ֆիլմը պետք է պատրաստ լինի պրեմիերայից բառացիորեն երկու օր առաջ, հուսով եմ։ Յուրաքանչյուրն օրնիբուն աշխատում է, որպեսզի ֆիլմն ավարտին հասցնի»։
Քանի որ գրությունն արված է եղել երեկ, ապա, ըստ երեւույթին, Ջեքսոնը նկատի է ունեցել համաշխարհային պրեմիերան, որը նախատեսվում է 2012 թվականի դեկտեմբերի 14-ին,
Բացի այդ, ֆիլմը կարող է «Օսկարի» հավակնել բոլոր գլխավոր անվանակարգերում, մասնավորապես՝ «Լավագույն ֆիլմ», «Տղամարդու լավագույն դեր», «Տղամարդու լավագույն երկրորդ պլանի դեր», «Լավագույն ռեժիսոր» կամ «Կանացի լավագույն երկրորդ պլանի դեր»։ «Օսկարի» անվանակարգերի հստակ ցանկը հայտնի կդառնա հունվարին։