Կես լիտր ջուրն արժե միլիոն

20:59   28 նոյեմբերի, 2012

Ամանորյա տոների նախօրեին Big Boys Toys Exhibition ցուցահանդեսին ներկայացվել է անսովոր ապրանք, որն իրենից ներկայացնում էր մեկ շիշ սովորական, թեեւ լավ զտված ջուր։

Արժեքը... մոտ 1 մլն դոլար։ Ինչո՞ւ։ Պարզապես Aurum 79 ջրի շիշն ամենանուրբ ապակուց է եւ պատված է մաքուր ոսկով ու 113 ադամանդով։ Շիշը հազվադեպ նրբագեղ տեսք ունի. նեղ, ձգված վզիկ եւ լույսի տակ փայլփլող, հայտնում է РБК-ն։

Ընդհամենը 0,5 լիտրանոց շշի մեջ լցված է գերմանական Սանկտ-Լեոնարդ աղբյուրի ամենամաքուր ջուրը։ Որպեսզի վիրավորական չլինի կես լիտր ջրի համար 900 հազ. դոլար վճարելը, նրան «խառնել են» ուտելի ոսկու փաթիլներ։



© NEWS.am STYLE