Մեծ կրծքերով կրքոտ թխահերը սեր է խոստավանել Պուտինին

14:11   14 հունիսի, 2014

Մեծ կրծքերով կրքոտ թխահեր Աննա Ազերլին սեր է խոստովանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: 


Մի քանի տարի առաջ ռուսական շոու-բիզնեսում հայտնվեց յոթ համարի կրծքի չափ ունեցող երգչուհի եւ մոդել Աննա Ազերլին: Իտալացի նախկին օպերային երգչուհին եւ հոլիվուդյան դերասանուհին որոշել էր նվաճել Մոսկվան: 


Նա ծնվել է Նոր Զելանդիայում, օպերային երգեցողություն է սովորել Լա Սկալային կից դպրոցում՝ ելույթ ունենալով աշխարհի խոշորագույն բերմահարթակներում, այդ թվում՝ Մետրոպոլիտենում, Լա Սկալայում, Կարնեգիում եւ Հոլլում, այնուհետ պայմանագիր կնքել Յունիվերսալ ընկերության հետ:

Օրերս Աննան Վլադիմիր Պուտինին առաջարկել է դառնալ նրա կինը:

Նա դա արել է երգի միջոցով: Ռուսական մամուլին տված հարցազրույցում Աննան հաճոյախոսություններ է շռայլել նախագահի հասցեին. «Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ յուրահատուկ տղամարդ է ձեր Վլադիմիր Վլադիմիրովիչը, ինչպես են նրան հարգում Ամերիկայի, Եվրոպայի հասարակ բնակիչները: Օտարերկյա առաջնորդները սպառնում են սանկցիաներ կիրառել, բայց դա նրանց սեփական խաղերն ու անձնական հետաքրքրություններն են: Իսկ հասարակ ժողովուրդը հիացած է Պուտինով»:


Բացի այս, Աննան հաճույքով պատմել է նաեւ, որ Պուտինի հետ ծանոթացել է Դրեզդենում օպերային համերգի ժամանակ դեռեւս 2009 թվականին: Այդ ժամանակ նրան ասել են, որ նախագահին շատ է դուր եկել նրա ձայնը: Նույն օրը նրանց ծանոթացրել են, սակայն այդ ծանոթությունը ավարտվել է միայն ձեռքսեղմումով:

Եվ, ահա, Աննա սիրահարվել է եւ նույնիսկ երգ նվիրել նրան՝  «Ամուսնացեք ինձ հետ, նախագահ» անունով:




© NEWS.am STYLE