Արհեստական ադամանդները մթագնել են բնականներին (ֆոտո)

18:52   29 նոյեմբերի, 2012

Բնական քարերը միշտ էլ արհեստականներից բարձր են գնահատվել։ Հորոսկոպների սիրահարները պնդում են, որ արհեստական քարերը չունեն մոգական արժեք, իսկ ճոխության սիրահարներն ասում են, որ բնական քարերի արժեքը կրկնակի գերազանցում է արհեստականներինը։ Սակայն վերջին ժամանակներս այս մտքերը ճիշտ չեն, եթե խոսքն ադամանդի մասին է։

Բանն այն է, որ բնական ադամանդի հորատումը մեր օրերում կապված է պատերազմների, արյան եւ մանկական աշխատուժն օգտագործելու հետ։ Այդպիսի քարերը ստացել են «կոնֆլիկտային» անվանումը, քանի որ հորատվում են օրինական կառավարությունների դեմ պայքարող խմբավորումների վերահսկողության տակ գտնվող շրջաններում, իսկ թարկարժեք քարերի դիմաց ստացվող գումարներն ուղղվում են Աֆրիկայում պատերազմների ֆինանսավորմանը։ Այս օրինաչափությունը չի անտեսել համաշխարհային հանրությունը, եւ ստեղծվել է ադամանդների մատակարարումը վերահսկող «Քիմբերլինյան գործընթաց» կազմակերպությունը, որի մեջ մտել է 50 երկիր։

Արդյունքում մի շարք ոսկերչական ընկերություններ անցել են արհեստական ադամանդի։ Այն արտաքնապես չի տարբերվում բնականից, եւ, ի տարբերություն «կոնֆլիկտայինի», չի պարունակում կողմնակի ներառումներ։ Եվ համբավին էլ չի սպառնում։ Այդպիսինների շարքում են D.NEA, Apollo Diamond, Element Six, Gemesis, Diamond Culture, Couleur Diamants եւ այլ ընկերությունները։

Շատ աստղեր նույնպես գովազդում են աճեցված «ոչ կոնֆլիկտային» քարեր. Քիմ Քարդաշյանը, Ջեյմս Կակեւոյը, Էլիզաբեթ Միթչելը, Լարիսա Դոլինան, Լեն Լենինան եւ ուրիշներ։



© NEWS.am STYLE