Ռուս հայտնի հեռուստաաստղը մերկացրել է ամսագրի համար

16:12   16 հունիսի, 2014

Ռուս հայտնի հեռուստաաստղ Դանա Բորիսովան մասնակցել է տղամարդկանց համար նախատեսված Maxim ամսագրի բաց ֆոտոշարքին։ Դանան համաձայնել է մերկանալ Maxim ամսագրի հուլիսյան համարում, որն արդեն տարածվել է  համացանցում։ Բորիսովան միայն ջինսով է, որը նրբորեն ցուցադրում է նրա հետույքը։ Իրանի վրա առկա է մի շղթա, որն ընդգծում է նրա կազմվածքի նրբագեղությունը. այլեւս ոչինչ չկա։ Աղջիկը ձեռքերով մեղմորեն  փակել է կրծքերը։


«Նախկինում տղամարդիկ նայում էին իմ աչքերին, իսկ հիմա ավելի ու ավելի ներքեւ... Բայց ես ավելի մեծ հաճույքով կքննարկեի Աֆրիկայում սովից մահացող երեխաների խնդրի եւ մեր համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մասին։ Բայց չգիտես՝ ինչու ոչ ոք դրա մասին չի ցանկանում խոսել ինձ հետ»,- դժգոհել է Դանա Բորիսովան։

Հիշեցնենք, որ հեռուստահաղորդավարուհին նախկինում արդեն մի քանի անգամ ցուցադրել է իր մարմինը բարենպաստ անկյուններից եւ խոստովանել է, որ կրծքերի մեծացման վիրահատությունից հետո նրան սկսել են կոչել «Պամելա Անդերսոնի փոքր քույրիկ»։

 

Աղբյուրը՝ Starhit



© NEWS.am STYLE