Versace-ն թողարկել է հատուկ բույր տղամարդկանց համար (վիդեո)

20:17   29 նոյեմբերի, 2012

Versace-ն թողարկում է յուրահատուկ բույր տղամարդկանց համար։ Այն կկոչվի Eros (հունական դիցաբանության մեջ սիրո աստվածը), եւ այն նորաձեւության տան վերջին տարիների առաջին տղամարդկային նորույթն է։ Նոր օծանելիքի գաղափարը Դոնաթելա Վերսաչիինն է։ Նրա կարծիքով, եւս մեկ «անտիկ խորհրդանիշ» է հարկավոր, որն էլ կլինի Eros-ը։

Օծանելիքի մեջ միավորվում են փայտի, արեւելյան ու թարմ նոտաները։ Բույրը շատ առնական է ստացվել, սադրող, կրքով, ցանկությամբ ու համարձակությամբ լի։ Ըստ Դոնաթելայի, Eros-ը «Versace տան ԴՆԹ-ն է»։ Eros-ի գովազդային հոլովակն արդեն կարելի է տեսնել ցանցում։ 30 վայրկյան տեւող գովազդը պատմում է Eros օծանելիքի որսի ժամանակ սիրո սեքսուալ ու խիզախ աստծու մասին։

Օծանելիքի դեմքն է դարձել Բրայան Շիմանսին, իսկ գովազդային իմիջը մտածել է ինքը՝ Դոնաթելան։ Նրա համար բույրի հերոսը գլադիատոր է, ով պայքարում է եւ անպայման հաղթում։ «Այս բույրը նրա համար է, ով ինքն իր տերն է։ Նա իր գաղափարներն ու նպատակները պաշտպանող հերոս է»,- այդպես է բնութագրել Eros-ի հերոսին Դոնաթելան։



© NEWS.am STYLE