Մադոննայի առաջարկած դիետան

20:05   19 հունիսի, 2014

55-ամյա երգչուհի Մադոննան առայժմ զարմացնում է իր հիանալի կազմվածքով։ Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից շատերը (անգամ ավելի երիտասարդները) կցանկանային նման ձիգ կազմվածք ունենալ։

Ո՞րն է Մադոննայի դիետան։

Նախ, դա դիետա չէ, այլ կենսակերպ։ Այն կոչվում է մակրոբիոտիկ եւ մշակվել է երգչուհու դիետոլոգի կողմից։ Մադոննայի գաղտնիքը միկրոբիոտիկ ճաշատեսակներ ուտելն է. այսինքն՝ ուտեստներ, որոնք կազմված են բանջարեղենից եւ գործնականում չեն մշակվում։ Հետեւաբար, դրանցում առկա օգտակար էլեմենտները պահպանվում են։

Այս դիետայի շնորհիվ Մադոննան ձեռք է բերել կատարյալ կազմվածք։ Սակայն պետք է նշել, որ ցանկալի արդյունքի հասնելու համար պետք է հստակ հետեւել սննդակարգին եւ զբաղվել սպորտով։

Ձեզ շրջապատող միջավայրը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Այս դիետայի համար պետք է սննդակարգում ավելացնել այն մթերքները, որոնք աճում են Ձեր կողքին եւ համապատասխանում են տարվա տվյալ ժամանակահատվածին։ Օրինակ, եթե Դուք ապրում եք Մոսկվայում, ապա բանանը ձեզ համար չէ, իսկ խնձորը հենց այն է, ինչ անհրաժեշտ է։ Այս դեպքում Դուք ընտրում եք այնպիսի մթերքներ, որոնք ներդաշնակ են բնության հետ։ Գլխավորը, որ մթերքները լինեն թարմ, բնական եւ Ձեզ դուրեկան։ Պետք չէ «բռնանալ» օրգանիզմին եւ ուտել տհաճ մթերքներ։

Այս դիետայի կանոնները շատ պարզ են, իսկ դրանց իրականացումը շատ խիստ. եթե, իհարկե, Դուք ցանկանում եք արդյունքի հասնել։

Ուտել պետք է այն ժամանակ, երբ սովի զգացում կա։

Պետք է սնվել առանց շտապելու, այլ ոչ թե ոտքի վրա արագ-արագ ուտել։

Սննդի մեջ արգելված են օգտագործել ալկոհոլային խմիչքներ, կոֆեին պարունակող մթերքներ, կաթնամթերք, ձու, աղ, շաքար, համեմունքներ, կիսաֆաբրիկատներ, լոլիկի մածուկ եւ կարտոֆիլ։

Հանդարտ ծամեք սնունդը։

Սնունդը պատրաստման համար չպետք է օգտագործել միկրոալիքային կամ էլեկտրական վառարաններ։

Մթերքների մոտավոր տոկոսային հարաբերությունը.

մշակաբույսեր – 50%

թարմ բանջարեղեն (առանձին կամ աղցանների մեջ)– 25%

սպիտակուց (սոյայի մթերքներ եւ ձուկ) – 10%

Մնացածը - մրգեր եւ ընկույզ

Կարեւոր է նաեւ, որ սննդակարգից լիովին չբացառել ճարպի օգտագործումը, որն էներգիայի աղբյուր է եւ նվազեցնում է սովի զգացումը։ Եթե հետեւեք այս խորհուրդներին եւ կանոններին, ապա դիետան իսկապես կարճ ժամանակահատվածում կօգնի Ձեզ։ Սակայն այն  չպետք է պահել երկու շաբաթից ավել։ Պետք է նվազագույնը 4 ամիս ընդմիջել։ Շատերը այս դիետայի բացասական կողմերից մեկը համարում են սովորական մթերքներից հրաժարվելը, քանի որ բատոն, կարտոֆիլ կամ մակարոն չուտելը չափազանց դժվար է։

 

Աղբյուրը՝  Fancy



© NEWS.am STYLE