Louis Vuitton-ը նորաձեւության իսկական շախմատային պարտիա է խաղարկել

19:48   4 հոկտեմբերի, 2012

Յուրաքանչյուր, այդ թվում նաեւ նորաձեւությանը նվիրված բացման ու փակման միջոցառումները շատ հիշարժան են լինում: Բացառություն չի նաեւ Փարիզում կայացած նորաձեւության շաբաթը:

Louis Vuitton-ը նորաձեւության իսկական շախմատային պարտիա է խաղարկել` իր 2013թ.-ի գարուն-ամառ հավաքածուի ցուցադրությունը վերածելով իսկական թատերական շոուի: Մոդելները զույգերով շարժասանդուղքով իջնում ու շարանցում էին շախմատի տախտակի վրայով, զարգացնելով այս տարի շատ հանրաճանաչ «Ալիսան հրաշալիքների աշխարհում» ֆիլմի թեման:

Իսկ Marc Jacobs-ը իր նոր հավաքածուի հիմքում դրել էր դասական վանդակավոր պրինտ` դրանով ծածկելով համարյա բոլոր զգեստները: Իհարկե այդպիսի «վանդակավորությունից» հանդիսատեսի ու քննադատների աչքերը կարող էին շաղվել, քանի որ հավաքածուի հիմնական թեման լրացնում էին գունագեղ զգեստները` խոշոր ծաղկավոր զարդանկարներով ու միագույն երանգներով:
Ցուցադրման բեմանկարները մշակել էր ժամանակակից հայտնի նկարիչ Դենիել Բյուրենը, որը ժամանակին զարդարդարել էր Փարիզի փողոցները:



© NEWS.am STYLE