Եթե վերանա պոռնոգրաֆիան...

00:21   29 նոյեմբերի, 2012

Բոլորն էլ գիտեն՝ ինչ է պոռնոգրաֆիան, իսկ հակառակը պնդողները նայում են այն մի քանի անգամ ավելի հաճախ, պնդում են մասնագետները։ Նման բովանդակությամբ ֆիլմերը վաղուց եւ հեշտությամբ են մտել շատերի կյանք, եւ դա չի վերաբերվում միայն տղամարդկանց, այլեւ՝ կանանց։

Աննկուն մասնագետները որոշեցին պարզել՝ ի՞նչ կլինի պոռնո-ֆիլմերի վերանալու դեպքում։ Եւ այսպես, պատկերացնելով մի իրավիճակ, որտեղ նման տեսանյութերի գեգաբայթերը վերացել են համացանցից եւ հեռուստատեսությունից, «հետազոտվողները» պատասխանել են տարբեր ձեւով.

1. Աստված գիտի՝ ինչ կսկսվի.  կավելանա բռնաբարությունների թիվը, նոր հնարավորություններ կբացվեն անօրինական շուկաների համար, կլինի մինի-սեքսակալիպսիս։

2. Եթե վերանա պոռնոն... մարդիկ նորից կստեղծեն այն։ Իսկ եթե չստացվի, հասարակությունը կընկղմվի սեռական տգիտության մեջ։

3. Ամեն ինչ վերջապես կհարթվի։ Մարդիկ կդադարեն մենակության մեջ դիտել էրոտիկ տեսարաններ, նրանք վերջապես արժանի ուշադրության կդարձնեն իրենց զուգընկերոջը, կմիացնեն իրենց երեւակայությունը։ Պոռնոն՝ աղբի մեջ, Կամասուտրան՝ յուրաքանչյուր չափահաս մարդու սեղանին։ Այս սցենարով կմոռացվեն այն բարդույթները, որ առաջանում են, երբ համեմատում ես քեզ՝ կյանքում, դերասանների հետ՝ էկրանին։

Պատասխանողներից ոմանք ճիշտ են, ոմանք՝ ոչ, եւ մենք երեւի չենք էլ իմանա երբեք, քանի որ պոռնո արդյունաբերությունն այնպիսի եկամուտ է բերում, որ գործարար-հոպարները երբեք չեն փակի այդ ոսկու հանքը։ Իսկ դա լավ է, թէ՝ ոչ, յուրաքանչուրն իր համար թող որոշի։



© NEWS.am STYLE