Գարեջրի հանդեպ սերը նվազեցնում է սեռական ակտիվությունը

22:40   28 նոյեմբերի, 2012

Գարեջրի հանդեպ սերը նվազեցնում է սեռական ակտիվությունը։ Նման եզրահանգման են եկել ուկրաինացի գիտնականները՝ հետազոտելով հիանալի խմիչքի սիրահարներին։ Ըստ Likar Info –ի՝ վեներական հիվանդությունների մասնագետ, սեքսաբան Ալեքսանդր Բաբուշկինը պատմել է, որ գարեջուր պարունակում է տղամարդու սեռական ակտիվության համար պատասխանատու թեստոսթերոն հորմոնը չեզոքացնող բազմաթիվ էսթրոգեն հորմոններ։

Սակայն, բժիշկ-հոգեբան, հոգեթերապեւտ եւ սեքսոլոգ Գեորգի Սելյուկովի խոսքով, բացի գարեջրից սեքսուալ ակտիվությունը նվազեցնում են նաեւ հոգեբանական գործոնները, ինչպիսիք են սթրեսը, հոգնածությունը, հարաբերության մեջ նորության եւ պայծառության, ինչպես նաեւ զուգընկերուհու սեքսուալ գրավչության կորուստը։



© NEWS.am STYLE