Դենիել Քրեյգն Ադելին մեքենա է ուղարկել

14:12   29 նոյեմբերի, 2012

Ջեյմս Բոնդի մասին վերջին՝ «007. կոորդինատները՝ Սքայֆոլ» ֆիլմի աստղ, հայտնի դերասան Դենիել Քրեյգը բրիտանացի երգչուհի Ադելին, ով 5 շաբաթ առաջ մայր է դարձել, ուղարկել է փոքրիկի համար նվերներով փաթեթ։ Showbizspy-ըը հաղորդում է, որ Ադելը մի քանի գեղեցիկ նվեր է ստացել Դենիելից՝ Aston Martin-ի նկարազարդ ալբոմ, մանկական հագուստ Բոնդի մասին նոր ֆիլմում Քրեյգի ողջ զգեստապահարանը մշակած դիզայներ Թոմ Ֆորդի հավաքածուից։ Նվերների շարքում են նաեւ շրջանակված բացառիկ լուսանկարներ, Martini ակնոցի եւ Omega ժամի կոմպլեկտ։ Դենիելը հավանում է Ադելի արվեստը, նա շատ է տպավորվել երգչուհու՝ «Սքայֆոլի» համար երգից, այդ պատճառով էլ որոշել է նվերներն անել «բոնդիանայի» հետքերով։

Հիշեցնենք՝ NEWS.am STYLE - ն ավելի վաղ հայտնել էլ, որ մինչ այդ Ադելին շնորհավորել էին Փինքը՝ երգչուհուն հսկայական ծաղկեփունջ եւ խաղալիքների մեծ կոմպլեկտ ուղարկելով, եւ բարբադոսյան գեղեցկուհի Ռիհանան, ով Ադելին ուղարկել էր «Իմ մայրը մեգաաստղ է» եւ «Ես արդեն նստել եմ իմ ինը ամիսը» գրությամբ մանկական հագուստ։



© NEWS.am STYLE