15:38 18 հունիսի, 2014«ՎԻԱ գրա» խմբի նախկին մենակատար Նադեժդա Մեյխեր-Գրանովսկայան տվել է մի անկեղծ հարցազրույց։ Սեքսուալ երգչուհին նշել է, որ իր եւ Կոնստանտին Մելաձեի միջեւ ոչ միայն գործնական հարաբերություններ են եղել, այլեւ մի յուրահատուկ հոգեւոր կապ։

«Մեր միջեւ միշտ շատ մեծ հոգեւոր կա է եղել։ Եվ այն առկա է մինչ հիմա՝ չնայած գործնականում գրեթե չենք շփվում։ Երկուսս էլ դա զգում ենք։ Մելաձեն ամենատաղանդավոր եւ հաջողակ երգահաններից մեկն է։ Ճիշտ է, վերջին երկու տարիները այնքան էլ հաջողակ չէին նրա համար՝ ДТП խմբի լուծարումը եւ վերջապես, ամուսնալուծությունը... Այս ամենին դիմանալը այնքան էլ հեշտ չէ։ Ես միշտ սիրել եմ Մելաձեին եւ փորձել եմ ամեն կերպ երջանկացնել նրան։ Հիմա նրան մաղթում եմ, որ իր մոտ ամեն ինչ լավ լինի...»,-պատմել է երգչուհին։

Երգչուհին նաեւ մեկնաբանել է Մելաձեի նախկին կնոջ՝ Յանայի հարցազրույցը։ Գրանովսկայան խոստովանել է. «Անկեղծ ասած՝ ինձ ապշեցրեց Յանայի եւ ԶԼՄների անկեղծությունը։ Չեմ հասկանում, թե ինչ կարիք կար հանրությանը ցուցադրել իրենց «կեղտոտ սպիտակեղենը»։ Մանավանդ, եթե նա շատ երջանիկ է, ինչպես պնդում է հարցազրույցի ժամանակ, եւ ունի սիրելի տղամարդ։ Եթե ամեն ինչ կարգին է, ապա ինչ կարիք կա խոսել նախկին վիրավորանքների մասին։ Իմ կարծիքով, Կոստյան իր բնույթով մենակ մարդ է։ Նա ապրում է իր երաժշտությամբ եւ նրան դրանում մեղադրելը, մի փոքր տարօրինակ է»։

Աղբյուրը՝ Segodnya