Վաճառվում են Ռայան Գոսլինգի պատկերով անդրավարտիքներ

18:15   18 հունիսի, 2014

Այժմ 33-ամյա հոլիվուդյան աստղ Ռայան Գոսլինգի նկարը կարելի է տեսնել կանացի անդրավարտիքի վրա։ Նման հրաշք նվեր պատրաստել են երկրպագուները, որոնք կանացի անդրավարտիքների հավաքածու են թողարկել հայտնի դերասանի նկարով։ Անդրավարտիքն արժե 45 դոլար։


Ինչպես հայտնել է channel24.co.za՝ այժմ կանադացի դերասանի երկրպագուհիները կարող են պահել իրենց սիրելի դերասանի նկարը իրենց ամենաինտիմ հատվածում։

Անդրավարտիքի դիզայնը սեքսուալ չէ. անդրավարտիքը ամբողջությամբ ժանյակներով է եւ իր տեսքով ոչնչով չի տարբերվում այլ անդրավարտիքներից։  

Թե ինչպես է դերասանը արձագանքել երկրպագուների սիրո նման դրսեւորմանը, դեռեւս հայտնի չէ։ 



© NEWS.am STYLE