Քիմ Քարդաշյան՝ Կաննում MailOnline երեկույթի թագուհի

12:32   19 հունիսի, 2014

Բրիտանական MailOnline հրատարակությունը (Daily Mail и Mail on Sunday թերթերի ինտերնետային տարբերակը) չորեքշաբթի Կաննում, որտեղ տեղի են ունենում «Կաննի առյուծներ» գովազդների միջազգային փառատոնը, կազմակերպել էր VIP երեկույթ։ Միջոցառման գլխավոր հերոսուհին Քիմ Քարդաշյանն էր։


Պետք է նշել, որ փառատոնին մասնակցել է նաեւ Քանիեն, որտեղ երկու օր առաջ նրա պատմել էր այն մասին, թե ինչպես է հոլիվուդյան հայտնի լուսանկարիչ Էննի Լեյբովիցը «գցել» նրան։

Ինչ վերաբերում է Քիմին, ապա MailOnline-ում աստղի մասին նյութերն ամենաընթերցվածն են։

«Բոլոր նրանք, ովքեր աշխատում են MailOnline-ում միշտ շատ բարեհամբյուր են եղել իմ հանդեպ։ Ես պարբերաբար այցելում եմ Ձեր էջը, եւ այդ կայքն իմ հեռախոսներում մշտապես բաց է»։

Զբոսանավի վրա կազմակերպված այս միջոցառմանը Քիմը ներկայացել է շատ ոճային, «հյուսված» սպիտակ Balmain զգեստով։ Ոսկյա զարդերն ու ոսկեգույն բաց կոշիկներն ավարտուն տեսք են հաղորդել աստղին։

 

 

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝  Getty, Micaela Mc Lucas



© NEWS.am STYLE