Մոլորակի ամենաշքեղ զբոսանավերը (ֆոտո)

23:26   23 հունիսի, 2014

Ժամանակակից զբոսանավերի խենթացնող դիզայնը ծանո՞թ է Ձեզ։ Եթե ոչ, ապա այս հոդվածը հենց Ձեզ համար է։ Նման զբոսանավեր Դուք դեռ չեք տեսել։ Այդ պատճառով ներկայացնում ենք լողավազան, ստորջրյա կարաոկե-նավախուց, հավելյալ սուզանավեր ունեցող զբոսանավեր։ Կամ միգուցե, Ձեզ դուր կգան այնպիսի զբոսանավերը, որոնք ջրի աղազատման համակարգով առանձին արհեստական կղզիներ են

Զբոսանավ-կղզի Օրսոս (ORSOS Island Yacht)

Եթե Դուք հավելյալ 6.5 միլիոն դոլար գումար ունեք, ապա կարող եք գնել Ձեր սեփական լողացող սարքը, որով կարելի է հասնել աշխարհի ցանկացած կետ։ Օրսոսը սուպեր զբոսանավ է, որտեղ բնակելի հատվածը1000 քառակուսի մետր է եւ ներառում է 12 մարդու համար նախատեսված ննջասենյակներ, ստորջրյա կարաոկե-նավախուց, ջակուզի, շեզլոնգներ, ճաշասենյակ եւ ակվարիում։ Միեւնույն ժամանակ, այն ունի երկու դիզելային շարժիչ, սակայն երկար ճանապարհորդությունների ժամանակ Դուք ստիպված կլինեք նավաքարշ շոգենավ օգտագործել։

Սուպեր զբոսանավ, սուպեր մեքենայով

 

Երբ Դուք 25 միլիոն դոլար եք վճարում երկու Ռոլս-Ռոյիս շարժիչներով աշխատող սուպեր զբոսանավի համար, այնքան էլ անհավանական չէ, որ Ձեզ կտրամադրվի նաեւ մի սուպեր մեքենա՝ որպես բոնուս։ «Strand Craft 122» մոդելի զբոսանավը ստեղծվել է «Gray Design» ընկերության կողմից եւ ունի Արթ-Դեկո (Art Deco) ոճով ձեւավորված ինտերիեր։ Այն ընդգրկում է չորս կրկնակի սենյակներ, չորս մեծ նավախցիկներ եւ ընդունելությունների կամ ֆուրշետային միջոցառումների կազմակերպման համար նախատեսված տարածքներ։ Զբոսանավը շարժվում է ժամում 92,5 կմ/ժ արագությամբ, այն դեպքում, երբ սուպեր մեքենան ունի 370կմ/ժ արագություն։ 

Սուզանավ-զբոսավան (Submarine Yacht)

Ճանապարհորդության սիրահարների համար «U-101 Undersea Yacht» մոդելի զբոսանավը համարվում է հիանալի մի տարբերակ։ Այն շքեղ ինտերիերով մի նավ է, որն նաեւ ունի կրկնակի հիդրոցիկլեր, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է մեկ մարդու համար։ Զբոսանավում առկա է նաեւ ավելի փոքր մի սուզանավ ստորջրյա հետազոտություններ կատարելու համար։

 «Schöpfer Yachts» ընկերության Ինֆինիտաս (Infinitas)

Ի շնորհիվ իր յուրահատուկ հետին հատվածի դիզայնի՝ «Schöpfer Yachts» ընկերության (որը ստեղծում է էլիտար զբոսանավեր) Ինֆինիտաս զբոսանավը թռչնի տեսք ունի։ Զբոսանավի դիզայնը խորհրդանշում է անսահմանություն, որը կարելի է «տեսել» նրա երկու մեծ «խոռոչներում»։ Այս զբոսանավն ունի 91 մետր երկարություն եւ ներառում է լողավազան, վերելակ, ուղղաթիռի վայրէջքի համար նախատեսված տարածք եւ ապակե կամրջակ։

Զբոսանավ Ադաստրա Տրիմարան (Adastra Trimaran Yacht)

Ադաստրա զբոսանավը  հատուկ նախագծված է այն միլիարդատերերի համար, ովքեր օվկիանոսներով ճամփորդելու փորձ ունեն։ 6437կմ. անցնելու համար այն շատ քիչ քանակությամբ վառելիք է ծախսում։ Երեք մասից կազմված այս զբոսանավը իր տեսքով տիեզերանավ է հիշեցնում։ Այն կարող է նաեւ հեռակառավարմամբ ղեկավարվել՝ iPad-ին մի թեւթեւ հպումով։ Եվ այս զբոսանավն արժե 15 միլոն դոլար։

Զահա Հադիդի (Zaha Hadid) եզակի շրջանաձեւ զբոսանավեր (Unique Circle Yachts) 

Ճարտարապետ Զահա Հադիդը կիրառել է էսթետիկայի իր բնածին զգացումները «եզակի շրջանաձեւ զբոսանավեր» շարքը ստեղծելու համար։  Այն բաղկացած է հինգ տարբեր, 90 մետրանոց զբոսանավերից, որոնք կառուցվել են «Blohm + Voss» ընկերության կողմից։ Հադիդը ասել է. «Վերին հատվածում գտնվող էկզոկմախքի նմանվող կառուցվածքը հենասյունների մի ցանց է, որոնք տարբեր հաստության են եւ եզակի էսթետիկ տեսք են տալիս զբասանավին՝ հիշեցնելով ծովային կազմավորումների կառուցվածքային համակարգերի սահմանափակության մասին»։

Զբոսանավ Օկուլուս (Oculus Yacht)

Օկուլուս զբոսանավը տեսքով կարծես թե մի մեծ սպիտակ ձուկ լինի, որը դուրս է եկել ջրի մակերես՝ իր բաց բերանով սնունդ գտնելու համար։ Սա 76 մետրանոց ճամփորդական զբոսանավ է, որը բավականին երկար կարող է նավարկել։ Այն նախագծվել է «Schöpfer Yachts» ընկերության կողմից եւ նախատեսված է 14 մարդու համար։ Զբոսանավը հինգ աստղանի հարմարավետություն, երրորդ մակարդակի ինտերիեր եւ 3,6 մետր բարձրությամբ առաստաղ ունի։

Վուկ Դրագովիչի (Vuk Dragovic) Աթրեիդա զբոսանավ (Atreides Yacht)

Վուկ Դրագովիչի նախագծված Ատրեիդա զբոսանավի լողավազանը, որն տախտակամածից դուրս է, հիանալի վայր է լողալու համար։ Ի տարբերություն այլ զբոսանավերում առկա լողավազանների՝ այս լողավազանը առանձնացված է, իսկ զբոսանավի տանիքի արեւային վահանակները շատ գեղեցիկ հավելում են։

Վորոնոյ ժանյակաձեւ զբոսանավ (Voronoi Lacework Yacht)

Վորոնոյ զբոսանավի ժանյակաձեւ կառուցվածքը առանձնակի յուրահատուկ տեսք է հաղորդում նրան։ Նման կորպուսը թույլ է տալիս արեւի եւ թարմ օդի մուտքը զբոսանավ։ Զբոսանավերի մեծ սիրահար Հիուն-Սեոկ Կիմի (Hyun-Seok Kim) կողմից նախագծված այս զբոսանավը ստեղծվել է զվարճանքի նպատակով եւ իր մեջ ընդգրկում է փակ այգի, գոլֆի համար նախատեսված դաշտ, ջակուզի եւ լողավազան։

Զբոսանավ Լողացող քաղաք (Floating City Yacht)

Չորս պլատֆորմները, ժամանակակից սարքերը պահում են այս զբոսանավ-կղզին կայուն վիճակում, անգամ եղանակային էքստրեմալ պայմաններում։ Միեւնույն ժամնաակ, «Ուտոպիա ծրագիրը» (Project Utopia) զբոսանավի տեսք չունի (դրա ուղիղ իմաստով), եւ այս 13 հարկանի շրջանաձեւ կառույցը ոչ այնքան մեծ արագությամբ է շարժվում։ «Ուտոպիան նախատեսված չէ ճանապարհորդությունների համար, դա հանգստավայր է, կղզի, որը ստեղծված է յուրաքանչյուր մարդու համար, ով ունի լայն տեսլական եւ կարող է ըստ արժանվույն, գնահատել դրա արժեքը»,-ասել է դիզայները։

Երազանքերի զբոսանավ (Dreamboat Yacht)

Եւս մեկ զբոսանավ, որը մարտահրավեր է նետում ժամանակակից բոլոր զբոսանավերին։ Սա նախագծվել է Հիուն-Սեոկ Կիմի կողմից 2011թ-ին, եւ այն «Հազարամյակի զբոսանավի դիզայն» (Millennium Yacht Design Award) մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «երազանքների  նավ»։ Նավի երեք կողմը շրջապատող ապակե վահանակները թափանցիկ պատերի տեսք են հաղորդում։ Մնացած հատվածները կառուցված են պլաստիկե եւ ապակեպլաստե նյութերից։

Կրոնոս ալիքաձեւ փայտե զբոսանավ (Chronos Wavy Wooden Yacht)

Զբոսանավի փայտե կառուցվածքն, իհարկե, առանձնակի յուրահատկություն է հաղորդում զբոսանավին եւ տարբերակում այն մյուսներից։ Զբոսանավը պատրաստված է ոչ պետքական բամբուկից։ Զբոսանավն էկոլոգիապես այնքան մաքուր է եւ շրջակա միջավայրի համար անվտանգ, ինչքան հնարավոր է զբոսանավի համար։ Անգամ նրա շարժիչային խցիկը պատված է հալիտով, որը կլանում է սենյակի տապի 15 տոկոսը եւ վերածում է այն մարտկոցների համար նախատեսված էլէկտրական հոսանքի։

 

Աղբյուրը՝ nevsetakgrustno.com



© NEWS.am STYLE