43-ամյա գեղեցկուհի Կլաուդիա Շիֆերը Dolce & Gabbana գովազդային արշավի ժամանակ

16:02   20 հունիսի, 2014

Կինոդերասանուհի եւ UNICEF-ի՝ Բրիտանիայի բարի կամքի դեսպան 43-ամյա սուպերմոդել Կլաուդիա Շիֆերը մասնակցել է Dolce & Gabbana ընկերության գովազդային արշավին։

Նկարահանման հրապարակում աստղերին ընկերակցել է նաեւ Բյանկա Բալթին, ով արդեն առաջին սեզոնը չէ, որ շարունակում է համագործակցել այս հայտնի ապրանքանիշի հետ։ 

Հիշեցնենք, որ մայիսի վերջին սուպերմոդել եւ ռեժիսոր Մեթյու Վոնի առանձնատունը հրդեհի հետեւանքով լրջորեն վնասվել էր։ Անգլիայի Սուֆոլք կոմսությունում գտնվող XVI դարի տունը, որտեղ ապրում են Վոնը, Շիֆերն ու նրանց երեք երեխաները, 50 հրշեջներ շուրջ ժամ շարունակ փորձել են փրկել:

 

Աղբյուրը՝  The Fashionspot.com 



© NEWS.am STYLE