Ի գիտություն աղջիկներին. շուրթերի ջրակայուն մատիտի առավելություններն ու թերությունները

20:18   24 հունիսի, 2014

Կոսմետիկ մատիտները շատ ունիվերսալ են, քանի որ դրանք կարող են օգտագործվել եւ աչքերի, եւ ունքերի, եւ շուրթերի համար։ Ընդամենը թափանցիկ կամ բեժ մատիտի միջոցով կարելի է հայացքն ավելի փայլող եւ արտահայտիչ դարձնել, իսկ բարակ շուրթերը վերածել փարթամ շուրթերի։

Ջրակայուն կոսմետիկան, անկասկած, ունի եւ առավելություններ, եւ թերություններ. շուրթերի մատիտը բացառություն չէ։ Շուրթերի ջրակայուն մատիտը, իհարկե ավելի է գեղեցկացնում Ձեր շպարը, բայց այն նաեւ ունի որոշակի թերություններ։

Առավելություններ.

Ջրակայուն կոսմետիկան թույլ է տալիս ցանկացած իրավիճակում գեղեցիկ լինել։ Մասնավորապես ջրակայուն մատիտը Ձեր շուրթերին մշտապես թարմ տեսք կհաղորդի՝ անգամ ամենածայրահեղ իրավիճակներում՝ լողափին, գիշերային ակումբում կամ ջրաշխարհում։ Պետք է ընդամենը անգույն փայլով թարմացնել շուրթերը։

Ջրակայուն մատիտը հստակ ընդգծում է շուրթերն ու ավելի արտահայտիչ տեսք է հաղորդում։ Իսկ եթե մատիտին կցված է նաեւ վրձին, ապա կարելի է շուրթերը ամբողջությամբ սեւագծել, ինչն ավելի բնական եւ ներդաշնակ կդարձնի դրանք։

Եթե պետք է ուղղել շուրթերի ձեւը, ապա օգտագործեք բնական գույներին մոտ ջրակայուն մատիտներ։

Բացի իդեալական տեսք հաղորդելուց՝ կա նաեւ մեկ այլ առավելություն. այն հետքեր չի թողնում։ Սա նշանակում է, որ Ձեր շուրթերի հետքերը չեն մնա սուրճի բաժակների, գավաթների կամ ձեր սիրելի վերնաշապիկի վրա։

Թերություններ.

Ջրակայուն մատիտների ամենագլխավոր թերությունը իրենց քիմիական բաղադրությունն է։ Այն պարունակում է այնպիսի բաղադրիչներ, որոնք չորացնում են մաշկը։ Իսկ բաղադրությունում առկա տարբեր մեղրամոմերը խցանում են մաշկի ծակոտիները՝ թույլ չտալով դրանց շնչել։ Արդյունքում, ի սկզբանե չոր մաշկը ավելի է չորանում, իսկ յուղոտ մաշկը բորբոքվում է. առաջանում են պզուկներ եւ կարմրություն։ Այդ պատճառով մասնագետները խորհուրդ չեն տալիս շրթունքի ջրակայուն մատիտներ օգտագործել տոնային կրեմների եւ ջրակայուն շրթներկի հետ։

Բացասական հետեւանքները նվազեցնելու համար կոսմետոլոգները խորհուրդ են տվել օգտագործել մանրացված միներալներով հարուստ ջրակայուն միջոցներ, քանի որ դրանք թույլ են տալիս մաշկին շնչել եւ պաշտպանում են ուլտրամանուշակագույն ճառագայթներց։ Նաեւ վաճառվում են այնպիսի ջրակայուն միջոցներ, որոնց բաղադրության մեջ կան հակաբորբոքային եւ հակաալերգիկ նյութեր։

 

 

Աղբյուրը՝ Liza



© NEWS.am STYLE