Գայթակղիչ Ջենիֆեր Լոպեսը հիացրել է իր ելույթով Նյու Յորքի Կենտրոնական այգում (ֆոտո)

14:08   21 հունիսի, 2014

Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը վերջերս շքեղ ելույթ է ունեցել ԱԱ-2014 բացման արարողության ժամանակ, իսկ Նյու Յորքի Կենտրոնական այգում կազմակերպված համերգի ժամանակ բոլորին ցնցել է իր կազմվածքով։

44-ամյա աստղը այժմ զբաղված է իր նոր ձայնասկավառակի՝ A.K.A.-ի պրոմո արշավով, իսկ վերջերս Good Morning America հեռուստածրագրի շրջանակներում հանդես է եկել համերգով։ Ջեյ Լոն բեմ է բարձրացել Կլեոպատրայի կերպարով։

Կարծես 63-ականների Էլիզաբեթ Թեյլորի ֆիլմի դրվագ լինի:

Իհարկե, նման սեքսուալ տեսքով նրա մուտքը հանդիսատեսի մոտ իրարանցում է առաջացրել եւ հաշված րոպեների ընթացքում նրա մինի-շոուն մեծ երկրպագուների բանակ է հավաքել։

 

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝ REX, Splash, Getty, Wireimage



© NEWS.am STYLE