Հանցագործը Facebook-ում սեքս-խորհրդանիշ է դարձել. բանտում արված լուսանկարը 50 հազար «լայք» է հավաքել։

15:07   21 հունիսի, 2014

Ախ, այդ ամերիկացիները. 30 ամյա հանցագործ Ջերեմի Միքսը  Facebook-ում սեքս-խորհրդանիշ է դարձել, հայտնել է USWeekly-ը։

Հուլիսի 19-ին Քալիֆորնիայի Ստոկտոն քաղաքի ոստիկանությունը սոցցանցեր են տեղադրել հանցագործ Միքսի լուսանկարը, ինչը մեծ իրարանցում է առաջացրել համացանցում։

Այս բարեկազմ տղամարդը հավաքել է ավելի քան 50 հազար «լայք» եւ սոցցանցերում իսկական սեքս-խորհրդանիշ է դարձել։ Նա այժմ անգամ Givenchy եւ Dolce&Gabbana ընկերությունների գովազդային դեմքն է, իսկ հենց բանտում նրա հետ զրուցել է ABC հեռուստաընկերության լրագրողը։  

Միքսը ձերբակալվել է զինամթերքի եւ հրազենի պահելու պատճառով։ Նա ամուսնացած է եւ ունի 3ամյա որդի։

 

Ինչ վերաբերում է Միքսի նկարի մեկնաբանություններին, ապա կանայք գրել են նման տողեր.

Ինչպես կուզենայի, որ նա մտներ իմ տուն։

Ինչ լավիկն է։

Աստված իմ, ինչպիսի աչքեր։

«Ես գնահատում եմ մարդկանց ուշադրությունը, բայց պետք է ասեմ, որ ես այդպիսին չեմ։ Ես «պին-ալ» ների (պաստառների) թագավորը չեմ, հայտարարել է Ջերեմին հարցազրույցի ժամանակ։

Միքսը որդու հետ

Ստոկտոն քաղաքի ոստիկանության ներկայացուցիչը ասել է, որ Ջերեմի Միքսը քաղաքի ամենադաժան հանցագործներից մեկն է, ով արդեն մեկ անգամ գողության համար տասը տարով բանտարկվել է։



© NEWS.am STYLE