12:02 23 հունիսի, 201433-ամյա տիկին Քարդաշյան-Ուեսթը համակարգչային նոր խաղի հերոսուհի է դարձել։ Հայտնի աստղի երկրպագուները նրա կյանքի մասին համակարգչային խաղ են ստեղծել։ Ինքը՝ ռեալիթի-շոուի աստղը, հիացած է այս գաղափարով, իսկ խաղը մոտ օրերս կհայտնվի համացանցում։
Քիմ Քարդաշյանը իր միկրոբլոգում երկրպագուներին պատմել է այն մասին, որ այժմ զբաղված է իր կերպարի ձայնագրման հարցերով եւ արդեն ներկայացրել է ծրագրի թրեյլերը։ Սյուժեի մանրամասները դեռեւս հայտնի չեն, բայց Քարդաշյանների ընտանիքի շատ երկրպագուներ արդեն անհամբերությամբ սպասում են խաղի՝ համացանցում հայտնվելուն։