Քիմ Քարդաշյանը ներկայացել է առանց կրծկալի (ֆոտո)

14:29   23 հունիսի, 2014

Հայտնի աստղ Քիմ Քարդաշյանը հայտնվել է առանց կրծկալի։ Հոլիվուդում պապարացիները «բռնացրել» են Ուեսթ-Քարդաշյան քաղցր զույգին։ 33-ամյա Քիմը հագել է շատ խորը կտրվածքով սեւ զգեստ եւ երեւում են ռեալիթի-շոուի աստղի կրծքերը։


Հիշեցնենք, որ տիկին Քարդաշյան-Ուեսթը համակարգչային նոր խաղի հերոսուհի է դարձել։ Հայտնի աստղի երկրպագուները նրա կյանքի մասին համակարգչային խաղ են ստեղծել։ Ինքը՝ ռեալիթի-շոուի աստղը, հիացած է այս գաղափարով, իսկ խաղը մոտ օրերս կհայտնվի համացանցում։ Քարդաշյանն իր միկրոբլոգում երկրպագուներին պատմել է այն մասին, որ այժմ զբաղված է իր կերպարի ձայնագրման հարցերով եւ արդեն ներկայացրել է ծրագրի թրեյլերը։ Սյուժեի մանրամասները դեռեւս հայտնի չեն, բայց Քարդաշյանների ընտանիքի շատ երկրպագուներ արդեն անհամբերությամբ սպասում են խաղի՝ համացանցում հայտնվելուն։ 

 

Աղբյուրը՝ Daily Mail

REX, X17Online, FLPI, AKM, GSI



© NEWS.am STYLE