11:51 24 հունիսի, 2014Մայիսի վերջին արքայազն Ջորջը ճանաչվել էր ամենոճային երեխան, իսկ հիմա 11 ամսական փոքրիկը դարձել է ամենաոճային միապետը։
Ըստ Hello հրատարակության հատուկ հարցմանը՝ թագաժառանգը հավաքել է ամենաշատ ձայները. հարցվածների 23 տոկոսը, առանց մտորելու, իրենց ձայն տվել են հենց արքայազնին։

Հարցման ընթացքում Բրիտանիայի թագավորական ընտանիքի ամենաոճային անդամը «պայքարել» է իր մայրիկի՝ Քեթրինի դեմ, ով որդուն զիջել է երկու տոկոսով՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։

Հարցմանը մասնակցել են նաեւ Ձերդ գերազանցություն Էլիզաբեթ II, ով գրավել է երրորդ հորիզոնականը՝ հավաքելով ձայների 18 տոկոսը։

Չորորդ տեղում արքայադուստր Բեթրիսն է։

Հինգերորդ հորիզոնականում հայտնվել է կարմրահեր, անգլիացիների կողմից շատ սիրված արքայազն Հարին, ով շրջանցել է Ուեսեքսի կոմսուհի Սոֆիային, իր եղբորը՝ արքայազն Ուիլյամին եւ Կամիլա Փարկեր-Բոուլզին։

Արքայազն Հարի

6 հորիզոնականում՝ Ուեսեքսի կոմսուհի Սոֆիա

7 հորիզոնականում՝ արքայազն Ուիլյամ

8 հորիզոնականում՝ Կամիլա Փարկեր-Բոուլզ
Նախավերջին տեղում հայտնվել է արքայադուստր Եվգենիան, իսկ վերջին՝ տասներորդ, տեղը զբաղեցրել է Զարա Ֆիլիփսը։


Աղբյուրը՝ HELLO!