Ռուսաստանում ձայնագրելու են աշխարհի ամենաերկար երգը

12:46   24 հունիսի, 2014

Ռուսաստանում ձայնագրվելու է աշխարհի ամենաերկար երգը։ Ձայնագրության համար ընտրվել է Լեոնարդ Քոենի «Հալելուա» երգը։ Հրեական ծագում ունեցող ռուսական խոշոր գործարարները, որոնք ընդգրկված են Forbes-ի թոփ տասնյակում, երեքշաբթի օրը կկատարեն ամենաերկար երգը, որը կգրվի Գինեսի ռեկորդների գրքում, հայտնել է РИА Новости –ին Ռուսաստանի հրեական կոնգրեսի մամլո-ասուլիսի ժամանակ։

 

Գործարարները կմասնակցեն մի յուրօրինակ երաժշտական «5775» մարաթոնի՝ նվիրված ամենաերկար երգին։ Մասնակիցների ցանկում են «Ալֆա-գրուպի» տնօրեն Միխայիլ Ֆրիդմանը,  ТНК-ВР-ի նախկին տնօրեն Գերման Հանը, 01 Group-ի սեփականատեր Բորիս Մինցը, РЕК նախագահ Յուրի Կաները, ինչպես նաեւ հայտնի հասարակական գործիչներ, գիտնականներ եւ դերասաններ, տնտեսագետ Եվգենի Յասին, երգահան Ալեքսանդր Ժուրբինը, դերասան Լեոնիդ Կանեւսկին։ Երաժշտական երեկոն տեղի կունենա երեքշաբթի օրը Մոսկվայում գտնվող Իգոր Սանդլերի պրոդյուսերական կենտրոնում։  

Մարաթոնը կոչվում է «5775», ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ երգի ձայնասկավառակը լույս է տեսնելու հրեաների ժամանակագրությամբ 5775թ-ին եւ հենց այդքան մասնակից կա այս ծրագրում։ Կազմակերպիչները հուսով են այն կընդգրկվի Գինես գրքի երեք նոմինացիաներում. երբեւէ ձայնագրված ամենաերկար երգ, ամենաշատ կատարողներ ունեցող երգ, ամենամեծ քանակությամբ երկրներից եկած կատարողներ ունեցող երգ։



© NEWS.am STYLE