Անահիտ Սիմոնյանը նշել է իր ծննդյան օրը արաբական ոճով (ֆոտոռեպորտաժ)

11:24   24 հունիսի, 2014

Երեկ՝ հունիսի 23-ին, երգչուհի-դիզայներ Անահիտ Սիմոնյանը «Ալ շեյխ» արաբական ռեստորանում  նշեց իր 27-ամյակը:

Դեռեւս կեսգիշերից երգչուհին բազում շնորհավորական նամակներ եւ զանգեր է ստացել: Առաջինը շնորհավորել է ամուսինը՝ երգիչ Հայկոն, ով երեկոյի վերջում  անակնկալ մատուցեց՝ երգելով «Ես քեզ սիրահարվել եմ» երգը, որը նվիրեց իր կնոջը:

«Բազում նվերներ եմ ստացել: Բայց երբեք նվերի արժեքին ուշադրություն չեմ դարձրել: Կարեւորը մարդու անկեղծությունն ու ուշադրությունն է: Շատ ուրախ եմ, որ կողքիս այդպիսի ընկերներ եւ հարազատներ ունեմ, ովքեր այդ օրն անմոռանալի դարձրեցին: Շնորհակալ եմ նաեւ համացանցում շնորհավորող ծանոթ-անծանոթ մարդկանց»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Անահիտ Սիմոնյանը:

Երգչուհու համար իր ծննդյան օրը ամենասիրած տոներից մեկն է.«Ես միշտ ուրախ եմ լինում այդ օրը: Բայց նշեմ, որ օրվա ընթացքում լինում են պահեր, որ տխրում եմ: Չեմ կարող ասել, թե ինչն է տրամադրությանս անկման պատճառ դառնում, բայց հետո այն շուտ անցնում է»:

Անահիտը ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես ծննդյան տորթի մոմերը փչելիս երազանք է պահել. «Չեմ ասի, թե ինչ է, որ իրականանա (ժպտում է)»:

Եվս մեկ անգամ NEWS.am STYLE շնորհավորում է երգչուհուն՝ մաղթելով նորանոր ստեղծագործական բարձրունքներ եւ անասելի երջանկություն:

 

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE