Հարսնացուի ծաղկեփունջ. ո՞ր ծաղիկներն են նորաձեւ

17:06   24 հունիսի, 2014

Ծաղկեփունջը հարսանյաց արարողության կարեւոր տարրերից է։ Այն ուղեկցում է հարսնացուին ամբողջ օրվա ընթացքում՝ հայրական տնից մինչեւ եկեղեցի եւ հարսանյաց սրահ։ Նետելով ծաղկեփունջը չամուսնացած աղջիկներին, նրանց է փոխանցվում ամուսնության մաղթանքն ու ցանկությունը, ուստի անտեսել այդ գեղեցիկ ատրիբուտը պարզապես անհնար է։

Սովորաբար հարսանեկան ծաղկեփունջն ընտրվում է հարսանեկան զգեստին եւ հարսանիքի ընդհանուր դիզայնին համապատասխան, իսկ ի՞նչ կասեք, եթե հակառակն անենք, չէ՞ որ ծաղկեփնջերը նույնպես ունեն իրենց միտումները։ Եկեք տեսնենք, թե այս տարի հարսանեկան ինչ փնջեր եւ ինչ ծաղիկներ են նորաձեւ։

Առաջին տեղում պիոններն են։

Վարդերը նույնպես արդիական են, սակայն նախապատվությունը պետք է տալ բացված եւ փարթամ վարդերին։

Նորաձեւ են նաեւ նուրբ ծաղիկները՝ զարդարված խոշոր, մետաղական դետալներով կամ քարերով։

Ինչ վերաբերում է գույներին, ապա նորաձեւ են պաստելային երանգները՝ բաց վարդագույնը, անանուխի գույնը, կաթնագույնը, սպիտակը, դեղձագույնը, երկնագույնը, մի խոսքով՝ եթերային գույների ծաղիկները։

Ինչ վերաբերում է ծաղկեփնջի ձեւին, ապա փոքրիկ եւ կոկիկ փնջերն անցյալում են. պետք է ընտրել փարթամ եւ մեծ չափերի ծաղկեփունջ՝ փոքր-ինչ անփույթ դասավորությամբ։

Պատրաստեց՝ Շ.Շ.



© NEWS.am STYLE