Ընտրում ենք պայուսակ՝ ամռան համար

18:01   24 հունիսի, 2014

Ամռանը զգեստապահարանը թարմացնելիս պետք է հիշել այնպիսի կարեւոր մի աքսեսուարի մասին, ինչպիսին պայուսակն է։ Ամառային պայուսակը պետք է տարբերվի այլ սեզոնների պայուսակներից թե' իր տեսքով եւ թե' գույնով։

Տեսնենք, թե 2014 թվականի ամռան համար դիզայներներն ինչ են առաջարկում։

Սեզոնի գլխավոր միտումներից են տարբեր գույների թափանցիկ պայուսակները։

Սա չի նշանակում, որ փոքր պայուսակները կարելի է դեն նետել։ Պարզապես պետք է նախապատվությունը տալ վառ, իսկապես ամառային գույների պայուսակներին։

Միջին չափսի եւ մեծ պայուսակները նույնպես արդիական են այս շրջանում։

Չենք մոռանում ծաղկային եւ այլ նախշերի մասին։

Դե, իսկ արձակուրդ մեկնողների համար եւ ոչ միայն, նշենք, որ կտորից պայուսակները շարունակում են մնալ ամռան հիթերից։



© NEWS.am STYLE