09:08 25 հունիսի, 2014Օրը, կարծես, հատուկ ստեղծված է նրա համար, որպեսզի անհոգ վայելենք կյանքը եւ միմյանց՝ մոռանալով պայմանականությունների եւ բարդույթների մասին: Աստղերը տրամադրում են լավատեսության, հոգեկան հավասարակշռվածության եւ որոշ թեթեւամտության. Էլ ի՞նչ է հարկավոր առանց որեւէ պատճառի երջանիկ լինելու համար:
ԽՈՅԵՐ
Այսօր եզակի հնարավորություն ունեք Տիեզերքից ստանալ գրեթե այն ամենը, ինչ կկամենաք, քանի որ այն բաց է ձեր առաջ: Ձեզ միայն բավական է կենտրոնանալ այն ամենի ուղղությամբ, ինչը ցանկանում եք՝ ռոմանտիկայի, հարաբերությունների ամրապնդման, հարսանիքի կամ նոր սիրո մասին մտքերի: Այսօր Տիեզերքը կլսի ձեր կանչը եւ անկասկած քայլ առաջ կանի, եթե միայն Խոյերի ցանկությունը սրտանց է եւ ոչ ոքի վնաս չի պատճառի:
ՑԼԵՐ
Այսօր անհրաժեշտ է, որպեսզի Ցլերը մոռանան իրենց այն բարդույթների մասին, որոնք խանգարում են նրանց երջանիկ լինել անձնական կյանքում: Աստղերը հուշում են, որ հենց ինքնավստահության բացակայությունն է նրանց խնդիրների զգալի մասի հիմնական աղբյուրը: Իրականում Ցլերը արժանի են ամենալավին՝ ռոմանտիկայի, քնքշության, երջանկության, սիրո: Հասկանալով դա եւ ուսումնասիրելով իրենց շուրջ՝ այսօր նրանք հենց իրենց քթի տակ ռոմանտիկ հնարավորություններ կնկատեն, որոնց մասին նույնիսկ գլխի չեն ընկել:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Օրը սիրո, սիրաբանման եւ նոր ռոմանտիկ ծանոթություններ հաստատելու բազում հնարավորություներ կտա: Կարեւորը նման բազմազանությունից գլուխը չկորցնելն է: Հնարավոր է, որ օրվա ընթացքում Երկվորյակները շատ անգամ ստիպված կլինեն որոշել, թե ում հետ պարել եւ ում հետ ժամադրվել երեկոյան: Այս հաջողության գաղտնիքը կայանում է նրանում, որ Երկվորյակների կողքին գտնվելը այսօր ուրախություն եւ թեթեւություն կպարգեւի: Իսկ դա թանկ արժե:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր որքան էլ լավատես լինեք, անձնական կյանքում կարող եք անզորության զգացում ապրել: Ձեր բաժակը ուղղակի կիսով չափ դատարկ չէ, դուք պատրաստեք այն կոտրել՝ պատին նետելով: Սակայն աստղերը հուշում են, որ այսօր անհանգստանալու պատճառներ չկան: Դուք ուղղակի հոգնել եք՝ չափազանց շատ ուժեր հարաբերությունները պարզելու վրա վատնելով: Ձեր նյարդերը լարված են, ե այն ամենը, ինչը Ձեզ պետք է՝ լիարժեք հանգիստն է:

ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր Առյուծները եւ նրանց սիրեցյալները հիանալի, ներդաշնակ տրամադրություն կունենան: Նրանց սրտերը համահունչ կբաբախեն, իսկ աչքերը կփայլեն՝ միմյանց տեսնելուն պես: Ե'ւ Առյուծների, ե'ւ իրենց ընտրյալների, ե'ւ բոլորի համար պարզ է, որ դա ճակատագիր է: Դե ինչ. Հնարավոր է, որ այդպես է, սակայն ճակատագիրն ու հաջողակությունը քիչ է: Եթե սիրո կրակը ճակատագրի պարգեւն է, սիրահարների ուժը այդ կրակը պահպանելու մեջ է:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր Կույսերը պետք է պատրաստ լինեն նրան, որ սիրեցյալների հետ հարաբերություներում ամեն ինչ այնքան լավ չէ: Դա բարդ օր է, երբ փոխըմբնման պակասը, վեճերը եւ կոնֆլիկտները Կույսերի եւ նրանց ընտրյալների մոտ կծագեն դատարկ տեղում՝ ցանկացած մանրուքներից: Դա տհաճ է, սակայն սարսափելի ոչինչ չկա. Ցանկացած տեսակի հարաբերությունները ժամանակ առ ժամանակ ստուգման կարիք ունեն: Այսօրվա փոթորիկներից հետո արեւը Կույսերին առանձնահատուկ վառ կթվա:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր Կշեռքները իրենց կդրսեւորեն որպես իսկական գեդոնիստներ, այսինքն մարդիկ, ովքեր կարողանում են վայելել կյանքը: Դա կարտահայտվի Կշեռքների ուրախ տրամադրության եւ ցանկացածմանրուքներից ուրախանալու ունակության մեջ: Արեւոտ օրը, համեղ ուտեստները, գեղեցիկ զգեստը, անծանոթի կամ սեփական ամուսնու կամ կնոջ հետ սիրաբանումը… Այսօրվա պես օրերին ամեն ինչ վառ գույներով է ներկած: Եւ հակառակ սեռի ներկայացուցիչները, ճպուռների պես, կձգտեն դեպի Ձեր ժպիտը եւ փայլուն աչքերը:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր չարժե բարդացնել հարաբերությունները սիրեցյալների հետ, իսկ ցանկացած լուրջ խոսակցությունները ավելի լավ կլինի հետաձգել: Թող ամեն ինչ պարզ, թեթեւ եւ դրական լինի, իսկ խնդիրների եւ քարոզների մասին կարելի է մոռանալ: Այսօր «թեթեւամտություն» դրսեւորելով՝ Դւք չեք զղջա. միասին Դուք եւ Ձեր ընտրյալները կզգաք Ձեզ որպես երջանիկ մանուկներ:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր Աղեղնավորները կարող են հրապուրվել. ահա այսպիսի թեթեւամիտ տրամադրության մեջ նրանք կլինեն այսօր: Օրը նրանց կստիպի չմտածված եւ իմպուլսիվ որոշումներ ընդունել: Եվ եթե նմանատիպ որոշումներից մեկը, օրինակ, անծանոթի հետ համբուրվելը կամ ժամադրությունը լինեն, դժվար թե Աղեղնավորները կարողանան հաղթահարել այդ ցանկություները: Իսկ եթե Աղեղնավորները արդեն գտել են իրենց երկրորդ կեսին, աստղերը այսօր խորհուրդ են տալիս նրանց ուղղությամբ կիրառել այդ իրենց արտառոց տրամադրությունը: Աղեղնավորների անկանխատեսելիությունը երկուսին էլ կրքի ծովի մեջ կնետի:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Եթե վերջերս Այծեղջյուրների սիրտը կոտրված է եղել, այսօր նրանք վերջապես ուժ կունենան իրավիճակին նոր տեսանկյունից դիտելու համար: Չէ՞ որ այժմ նրանց մենությունը շատ առավելություններ ունի: Նախ, Այծեղջյուրները ազատվել են իրենց ցավ պատճառող հարաբերություններից, բացի այդ նրանք ազատ են: Նրանց առջեւ նոր հնարավորություններ եւ ճանապարհներ են բացվում, ինչպես նաեւ նոր սեր:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր Ջրհոսները հնարավորություն կստանան նորովի տեսնել այն մարդկանց, ում վաղուց են ճանաչում: Գուցե դրա պատճառը նրանց արարքը դառնա կամ էլ ուղղակի ժպիտի կամ երկիմաստ հայացքը: Ի՞նչ է այդ՝ առիթ ռոմանտիկ հարաբերություններ հաստատելու համար, թե՞ ուղղակի թեթեւ շփման հնարավորություն: Այսօր Ջրհոսներն են որոշումներ կայացնելու, չարժե փորձել ազդել իրադարձությունների վրա: Վայելեք իրավիճակը, եւ թող ամեն ինչ ճիշտ ժամանակին կատարվի:

ՁԿՆԵՐ
Այսօր լավ օր է նրա համար, որպեսզի Ձկները իրենց սիրեցյալներին որեւէ գաղտնիք բացեն կամ էլ մեկ այլ կերպով ցուցադրեն իրենց վստահությունը: Ձկները, ինչպես եւ բոլորը, իրենց անձնական տարածքը ունեն, ուր օտարները չեն կարող ներթափանցել: Այսօր, սիրեցյալների հետ ամենակարեւորով կիսվելով, Ձկները ավելի խոցելի չեն դառնա, սակայն հաստատ իրենց էլ ավելի երջանիկ կզգան: