Հոլիվուդյան հայտնի դերասանը ձերբակալվել է՝ Նյու Յորքում ծեծկռտուք սկսելու համար

12:05   27 հունիսի, 2014

«Տրանսֆորմերների» աստղը՝  հոլիվուդյան դերասան Շայա Լաբեֆը, ձերբակալվել է Նյու Յորքում։

28-ամյա դերասանը ծեծկռտուք է սկսել թատրոնում «Կաբարե» մյուզիքլի ժամանակ։ Երբ մարդիկ հոգնել են դերասանի «ելույթներից», ոստիկանություն են կանչել։ Գալով դեպքի վայր՝ ոստիկանները դերասանին ձերբակալել են։

Ներկաները սկզբում խնդրել են նրան հեռանալ սրահից, ինչին ի պատասխան դերասանը վիրավորական խոսքերի մի շարան է սկսել ասել։ Եվ հենց այդ ժամանակ ոստիկանները ձերբակալել են նրան։ Երբ դերասանին դուրս են բերել սրահից, նա սկսել է թքել ոստիկանների վրա, այդ պատճառով իրավապահները հատուկ դիմակ են նրան հագցրել; Ըստ ականատեսների դերասանին դուրս բերելիս նա սկսել է լաց լինել։

Նշվում է, որ Լաբեֆը մինչ թատրոն գալը մի քանի ժամ զվարճացել է ընկերների հետ։

«Տրանսֆորմերների» աստղի հետ առաջին անգամը չէ, որ նման դեպք է պատահում. 2007թ-ին նրան երկու անգամ ձերբակալել են խուլիգանության եւ ծեծկռտուքի համար։

 

Աղբյուրը՝ Just Jared



© NEWS.am STYLE