Ջենիֆեր Լոպեսի առաջարկած դիետան

20:21   27 հունիսի, 2014

44-ամյա Ջեյ Լոն այժմ այնպիսի կազմվածք ունի, որ կարծես շունչդ կտրվում է։ Վերջերս Նյու Յորքի Կենտրոնական այգում տեղի ունեցած ցնցող համերգն ապացուցեց այն, որ երգչուհու կազմվածքը հիանալի վիճակում է գտնվում՝ չնայած մոտ մեկ ամսից երգչուհին նշելու է իր 45 ամյակը։ Երգչուհին հինգ կիլոգրամով, գրեթե մեկ չափսով նիհարել է եւ կազմվածքը էլ ավելի է գեղեցկացել։ Իսկ ո՞րն է գաղտնիքը. բուսական խիստ դիետան եւ օրական վեց ժամ պարելը։ Իր կազմվածքին երգչուհին սկսել է հետեւել ապրիլ ամսից։ Այդ նպատակով նա վարձել է մարզիչ Մարկո Բորգեսին, ով նաեւ «պատասխանատու է» Բեյոնսեի, Ջեյ Զիի, Գվեն Սթեֆանիի, Շակիրայի եւ Ֆարել Ուիլյամսի մարմնի կառուցվածքի համար։  

Աստղը պատմել է այս գաղտնիքները Us Weekly ամսագրին, որի հուլիսյան համարի առաջին էջին հայտնվելու է հենց ինքը՝ Լոպեսը՝ նարնջագույն, ասիմետրիկ կարճ զգեստով։

Ջեյ Լոյի բուսական դիետան իր մեջ ներառում է քիչ կալորիա պարունակող կերակուրներ, բայց ոչ այնպիսի անհամ ուտեստներ, ինչպիսիք են կինոայով էնչիլադոս, սեւ լոբով բուրգերներ մակարոնեղեն եւ ցուկկինի։ Իսկ աղանդերի համար օգտագործում է սպիտակուցային սալիկներ՝ վնասակար քաղցրավենիքի փոխարեն։



© NEWS.am STYLE