19:25 2 դեկտեմբերի, 2012Այս շրջանում տղամարդկանց գլխարկների շարքում ամենամեծ ժողովրդականությունը կվայելեն սպորտային կոմպլեկտները` գլխարկ գումարած շարֆ: Դրանք կարող են զարդարել ինչպես խոշոր գործվածքը, այնպես էլ հայտնի բրենդների լոգոտիպերը:





Դիզայներների առաջարկներում հայտնվել է նաեւ ամենացուրտ երկրներց մեկի` Ռուսաստանի շունչը: Նորաձեւ են նաեւ ականջավոր գլխարկներն ու «կուբանկաները»:



Ոչ շատ տաք, բայց ավելի տեսքով գլխարկների սիրահարները եւս չեն հիասթափվի: Նորաձեւ են նաեւ կեպիները: Ընդ որում կա մեծ ընտրություն` սպորտային կեպիներ, ֆուրաժկաներ, գործվածքով կեպիներ, սիցիլական կեպիներ եւ այլն...






Բերետներն ու լայնեզր գլխարկները եւս մոռացության չեն մատնվել դիզայներների կողմից:





NEWS.am STYLE –ը թղթակիցը որոշեց ճշտել, թե համաշխարհային դիզայներների առաջարկած որ մոդելներն են հատկապես հարմար հայ տղամարդկանց. «Ունիվեսալ են խոշոր գործվածքով գլխարկները, որոնք կարող են սազել ցանկացած դեմքի ձեւ ունեցող մարդկանց: Բերետներն ու կեպիներն ավելի շատ իմիջի մաս են, ի դեպ, նույնը վերաբերում է նաեւ ականջավոր գլխարկներին: Երեւանում ուժեղ ցերտեր չեմ լինում: Այնպես որ, որպես ոճի, տեղին լինելու եւ ցրտի դեմ պայքարելու համադրություն կառաջարկեի խոշոր գործվածքով գլխարկները»,-ասաց «Ատեքս» նորաձեւության կենտրոնի ոճաբան-դիզայներ Սեդա Մանուկյանը` մեկնաբանելով նորձեւության միտումները: