19:09 14 օգոստոսի, 2014Մոծակի խայթոցը տխրելու պատճառ չէ։ Սա հիմնականում անհանգստացնում է ծնողներին եւ այն մարդկանց, ովքեր ալերգիկ են։ Մոծակի խայթոցների «շրջանը» սկսվում է մայիս ամսից եւ շարունակվում մինչեւ սեպտեմբեր։ Մոծակները նույնիսկ եթե չեն խայթում, ապա չեն էլ թողնում հանգիստ քնել։ Իսկ ինչու՞ են մոծակները արյուն խմում։ Պատասխանը պարզ է՝ այս կերպ նրանք կարողանում են շարունակել իրենց «սերունդը», քանի որ արյուն խմում են էգ մոծակները, որով էլ ավելացնում են իրենց ձվադրումների քանակը։ Եվ այս մոծակները ավելի շատ երեխաներին են սիրում, քան մեծահասաներին։
Իսկ ինչպե՞ս կարելի է ազատվել այս «գլխացավանքից»։
Մոծակի խայթոցը բավականին ցավոտ եւ տհաճ երեւույթ է, որն անընդհատ քոր է առաջացնում։ Իհարկե, այս քորը կարելի է հանդուրժել կամ դիմել որոշ դեղամիջոցների օգնությանը։ Սակայն երբ մոծակները խայթում են փոքրիկ երեխաներին, այս դեպքում պետք է օգտագործել միայն մոծակների դեմ պայքարի ավանդական դարձած միջոցները։
Քորը հիանալի կերպով անցկացնում է ջրի, սոդայի եւ անուշադրի սպիրտի խառնուրդը. կամ պարզապես կարելի է սոդա քսել խայթոցի հատվածում։
Խայթոցի տեղում կարելի է նաեւ կեֆիր կամ մածուն, ալոէի կամ սոխի, մաղադանոսի տերեւների հյութ, նարգիզի թուրմ քսել։ Այս պարագայում կարող է օգնել ջրի եւ քացախի խառնուրդը։
Եթե Դուք քաղաքից դուրս եք եւ ձեռքի տակ չունեք վերոնշված միջոցները, ապա կարող եք օգտագործել եզան լեզվի, անանուխի, թխենու տերեւներ։
Աղբյուրը՝ Zdorovie.ru