Տաթեւիկ Հովհաննիսյանի հայաստանյան շրջագայության առաջին համերգը կայացավ (ֆոտոռեպորտաժ)

11:02   29 հունիսի, 2014

Երեկ YANS Music Hall–ում կայացավ հայկական ջազի թագուհի Տաթեւիկ Հովհաննիսյանի հայաստանյան շրջագայության առաջին համերգը:

Լեփ-լեցուն դահլիճում ներկա էր նաեւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Տաթեւիկ Հովհաննիսյանը ներկաների համար կատարեց երգեր երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն եւ պորտուգալերեն: Հայկական որոշ երգեր ջազի թագուհին առաջին անգամ երգեց հենց երեկ՝ հայ հանդիսատեսի համար:

Տաթեւիկ Հովհաննիսյանին ունկնդրելու էին եկել հայկական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ՝ Արթուր Գրիգորյանը, Նառան, Իրինա Դանիելյանը, Արսեն Գրիգորյանը, Անիտա Հախվեդյանը, Արման Մարգարյանը, Անահիտ Շահբազյանը, Սերգեյ Գրիգորյանը եւ այլք:

 Տաթեւիկի հաջորդ համերգը կլինի Գյումրիում, որտեղ նա հունիսի 30-ին ելույթ կունենա «Ջազը եւ Գյումրին» նախագծի շրջանակներում:

Հուլիսի 2-ին ջազի թագուհին կմեկնի Ստեփանակերտ, այնուհետ հուլիսի 4-ին եւս մեկ համերգ կունենա Երեւանում՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Տեքստը՝ Շուշան Շատիկյանի

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE