Մարգարիտա Պոզոյանը Երեւանում տեսահոլովակ է նկարահանել

15:36   1 հուլիսի, 2014

«Առաջին ալիքի» «Ռուսաստանի ձայնը» նախագծի եզրափակիչ փուլ անցած Մարգարիտա Պոզոյանը Երեւանում տեսահոլովակ է նկարահանել։ Դրա մասին են վկայում Facebook –յան նրա էջում հայտնված լուսանկարները  եւ դրանց մեկնաբանությունը։

«Երկու օր միասնության, ուրախության եւ աշխատանքի եւ ընկերների հանդեպ սիրո մթնոլորտում. հրաշալի մասնագետների թիմ՝ ռեժիսոր Սերժ Գաբյանի եւ օպերատոր Սուրեն Թադեւոսյանի գլխավորությամբ։

Արդեն շատ շուտով Դուք կարող եք տեսնել մեր աշխատանքի արյունքը։ Իմ երջանկությանը սահմաններ չկա։ Սա իմ առաջին տեսահոլովակն է։ Եվ ինձ թվում է, որ այն շատ դրական եւ լավ է ստացվել։ Այժմ կատարվում են մոնտաժային եւ լուսային վերջին աշխատանքները։ 

Եվ որպեսզի շատ երկար չսպասեք, նայեք տեսահոլովակի լուսանկարները։

Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Սերժ Գաբյանին, օպերատոր Սուրեն Թադեւոսյանին եւ թիմի մյուս բոլոր անդամներին։ Ապրեք Դուք։

Ինչպես նաեւ հիանալի պարողներին՝ Արմինե Զարյանին, Նարեկ Մարտիրոսյանին, Սոնա Հովհաննիսյանին եւ Հովհաննես Սարգսյանին»։



© NEWS.am STYLE