Ամանորյա փոքրիկ պայուսակներ Alexander McQueen- ից (ֆոտո)

18:29   30 նոյեմբերի, 2012

Alexander McQueen նորաձեւության տունը թողարկել է փաթիլների նմանվող Swarovski կրիստալներով փղոսկրի գույնի փոքր պայուսակների իր սահմանափակ ամանորյա հավաքածուն։ Ձմեռային երեկույթի համար ավելի հարմար աքսեսուար դժվար է պատկերացնել։ Ճիշտ է, այս հաճույքը Հայաստանի ոչ բոլոր բնակիչների գրպանին է հարիր։ Ըստ Trendspace.ru – ի, փոքր պայուսակները հասանելի են մարկայի խանութներում alexandermcqueen.com կայքում՝ 1845 ֆունտ ստերլինգով։

Հիշեցնենք, որ Alexander McQueen բրենդը 2004 – ից պատկանում է Gucci խմբին, որի վաճառքի ծավալի 30% - ը կազմում են աքսեսուարները, ավելի հաճախ՝ կանացի պայուսակները։ Մաքքուինի հաճախորդներն են Միխայիլ Գորբաչովը, արքայազն Չարլզը, Լեդի Գագան։



© NEWS.am STYLE