Իրինա Շեյքը մերկացել է Maxim ամսագրի համար

11:39   3 հուլիսի, 2014

Սուպերմոդել Իրինա Շեյքը մերկացել է տղամարդկանց Maxim ամսագրի համար։ 28-ամյա գեղեցկուհին կհայտնվի ամսագրի հուլիս-օգոստոս համարում։

Ամսագրին տված հարցազրույցի ժամանակ Իրինան հայտնել է, որ իր ընկերոջը՝ Կրիշտիանու Ռոնալդուին, միեւնույնն է, թե ինչ են իր մասին մտածում իրեն նախանձող մարդիկ։

«Ինձ եւ Ռոնալդուի համար լրիվ միեւնույնն է, թե ինչ են մեր մասին մտածում մարդիկ։ Որոշ մարդկանց դու դուր ես գալիս, մյուսները քեզ ատում են։ Դու պետք է ուժեղ լինես,- հայտարարել է աստղը։

 «Սա բիզնես է, ոչ՝ հոբբի։ Ես այն մարդկանցից չեմ, որ ասում են՝ «ուռա՜, 20000 դոլար գումար եմ վաստակել, գնամ կոշիկներ գնեմ»։ Ամենից շատ ինձ դուր է գալիս իմ աշխատանքի ֆինանսական մասը, որն ինձ ազատություն է տալիս»,- նման լուրջ զրույց է ունեցել Իրինան։



© NEWS.am STYLE