Երգչուհի Բեյոնսեն ներկայացել է առանց դիմահարդարման եւ պարծեցել իր կազմվածքով

14:06   3 հուլիսի, 2014

Բեյոնսեն եւ նրա ամուսինը՝ ռեփեր Ջեյ Զին On The Run համերգային շրջագայությունների շրջանակներում պտտվում են ողջ ԱՄՆ-ով։

Փոփ-աստղը արդեն հասել է Բոսթոն եւ որոշել է ուրախացնել բոլոր երկրպագուներին՝ իր միկրոբլոգում նոր լուսանկարներ տեղադրելով. առաջինում նա ներկայացել է առանց դիմահարդարման, իսկ մյուսը համերգային լուսանկար է, որում հստակ ընդգծվում է նրա գեղեցիկ կազմվածքը։

Երգչուհին, ով ըստ Forbes-ի՝ վերջերս դարձել է աշխարհի ամենաազդեցիկ հայտնի աստղը, կարծես թե հիանալի վիճակում է գտնվում։ 

Նշենք, որ փոփ-աստղը կարողացել է զբաղեցնել առաջին հորիզոնականը 95 շոուից բաղկացած մասշտաբային շրջագայությունների շնորհիվ։ Միջին հաշվարկներով երգչուհին ամեն մի համերգից վաստակել է 2,4 միլիոն դոլար։ Բեյոնսեն նաեւ հայտնի եւ հարուստ է իր՝  H&M եւ Pepsi ապրանքանիշների հետ կնքած պայմանագրերի շնորհիվ։ Բացի այդ, Բեյոնսեն ունի նաեւ իր՝ սեփական եկամտի աղբյուրը. նա հագուստներ, կոշիկ եւ զարդեր վաճառող House of Dereon ընկերության սեփականատերն է։



© NEWS.am STYLE